ԼԱՏՎԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՌՈՒՍ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՏԻԶԱՆԻՆ 30 ՀԱԶԱՐ<br /> ԵՒՐՕ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԵՆ<br />


ԼԱՏՎԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՌՈՒՍ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՏԻԶԱՆԻՆ 30 ՀԱԶԱՐ
ԵՒՐՕ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԵՆ

  • 24-07-2008 17:55:00   |   |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը հինգշաբթի նախկին պարտիզան Վասիլի Կոնոնովի գործով վճիռ է կայացրել: Դատարանը որոշել է բաւարարել վետերանի հայցադիմումը, ինչպէս նաեւ լատվիական իշխանութիւններին պարտավորեցրել Կոնոնովին 30 հազար եւրոյի փոխհատուցում վճարել: 85-ամեայ վետերանը Լատվիայի ղեկավարութեանը մեղադրում էր իր նկատմամբ անօրինական դատավճիռ արձակելու մէջ: Լատվիայում Կոնոնովին դատել են երկու անգամ: 1998 թուականին յիշել են աւելի քան կէս դար վաղեմութեան պատմութիւն, երբ պատերազմի վերջին Կոնոնովը ղեկավարել է ռազմական մի գործողութիւն, որի ընթացքում ոչնչացուել են մի քանի «պոլիցայներ»: Վետերանի նկատմամբ վճիռ է կայացուել: Սակայն, քանի որ քննութեան ժամանակ նա արդէն նստել էր դատարանի սահմանած ժամկէտը, Վասիլի Կոնոնովին ազատ են արձակել: Սակայն որոշ ժամանակ անց թոշակառուի նկատմամբ հետապնդումները վերսկսուել են: Նորից դատ է եղել, եւ դատավճիռ` վեց տարուայ բանտարկութիւն: Եվ նորից նախկին պարտիզանին ազատ են թողել` այս անգամ առողջական վիճակի պատճառով: Դրանից յետոյ վետերանը, որն ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, հայց էր ներկայացրել Եւրոպական դատարան:
  -   Միջազգային