ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ<br /> ՆԻՍՏԸ<br />


ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ՆԻՍՏԸ

  • 23-07-2008 17:03:00   |   |  Միջազգային
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայում քաղաքական ճգնաժամ է բռնկել: Նոր գումարման Մեծ պետական խուրալի առաջին նիստի ժամանակ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցութեան պատգամաւորները լքել են նիստերի դահլիճը: Դրանով իսկ Մեծ պետական խուրալը զրկուել է քվորումից: Դեմոկրատները պահանջում են կառավարութեան հրաժարականը, այդ թւում եւ «ուժային» նախարարների, ԿԸՀ կազմի փոփոխութիւն եւ երկրի բարձրագոյն օրէնսդիր մարմնի նոր ընտրութիւնների անցկացում: Մոնղոլիայի նախագահ Նամբարըն Էնխբայարը առաջատար կուսակցութիւններին բանակցութիւնների սեղանի շուրջ նստելու կոչ է արել:
  -   Միջազգային