ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՅԹԸ 2008 Թ.-Ի<br /> ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿԻ ՎԵՐՋՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է ՄՕՏ 358,4 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՅԹԸ 2008 Թ.-Ի
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿԻ ՎԵՐՋՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է ՄՕՏ 358,4 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 23-07-2008 14:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 30-ի դրութեամբ Հայաստանում գործող ապահովագրական ընկերութիւնների ընդհանուր ակտիւների ծաւալը կազմել է 11 մլրդ 605 մլն 99 հազար դրամ (շուրջ 38,5 մլն ԱՄՆ դոլար)` մայիսի 31-ի 9 մլրդ 976 մլն 433 հազար դրամի դիմաց: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, այդ ընկերութիւնների ընդհանուր դրամական միջոցների ծաւալները նշուած ժամկետներին կազմել են, համապատասխանաբար, 32 մլն 335 հազար դրամ եւ 23 մլն 371 հազար դրամ, հիմնական միջոցներինը` 425 մլն 903 հազար դրամ եւ 417 մլն 924 հազար դրամ, սեփական կապիտալինը` 7 մլրդ 90 մլն 808 հազար դրամ եւ 6 մլրդ 562 մլն 122 հազար դրամ, կանոնադրական կապիտալինը` 6 մլրդ 304 մլն 99 հազար դրամ եւ 5 մլրդ 781 մլն 788 հազար դրամ: Հայաստանում գործող ապահովագրական ընկերութիւնների կրեդիտորական պարտքերը բիւջէտային եւ պարտադիր սոցիալական ապահովագրութեան վճարումների գծով յունիսի 30-ին կազմել են 71 մլն 199 հազար դրամ, իսկ մայիսի 31-ին` 67 մլն 925 հազար դրամ, դեբիտորական պարտքերը, համապատասխանաբար, 313 մլն 196 հազար դրամ եւ 288 մլն 214 հազար դրամ, ապահովագրական պահուստները` 2 մլրդ 118 մլն 791 հազար դրամ եւ 2 մլրդ 56 մլն 685 հազար դրամ: Ապահովագրական ընկերութիւնների ապահովագրավճարների ծաւալը նշուած ժամկետներին կազմել են 4 մլրդ 494 մլն 432 հազար դրամ եւ 2 մլրդ 737 հազար 515 դրամ, վերաապահովագրողներին փոխանցված ապահովագրավճարները, համապատասխանաբար, 2 մլրդ 533 մլն 733 հազար դրամ եւ 1 մլրդ 147 մլն 401 հազար դրամ: Ապահովագրական ընկերութիւնների ապահովագրական հատուցումների ընդհանուր ծաւալը յունիսի 30-ի 560 մլն 132 հազարի դիմաց մայիսի 31-ին կազմել էր 448 մլն 33 հազար դրամ, վերաապահովագրողների բաժինը ապահովագրական հատուցումներում` 229 մլն 64 հազար դրամ եւ 186 մլն 407 հազար դրամ, ապահովագրական գումարների ընդհանուր ծաւալը` 2 տրլն 27 մլրդ 803 մլն 147 հազար դրամ եւ 2 տրլն 537 մլրդ 354 մլն 876 հազար դրամ: Եթէ յունիսի 30-ին ապահովագրական ընկերութիւնների չբաշխված շահոյթը կազմել է 358 մլն 389 հազար դրամ, ապա մայիսի 31-ին` 334 մլն 185 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն