ԹԵԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ՑՈՐԵՆԻ ԳՆԱՆԿՈՒՄ,<br /> ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՅՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒԵԼ<br />


ԹԵԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ՑՈՐԵՆԻ ԳՆԱՆԿՈՒՄ,
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՅՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒԵԼ

  • 22-07-2008 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային շուկայում արդէն երկրորդ ամիսն է արձանագրուել է ցորենի գնանկում, ինչը հայաստանեան շուկայում առայժմ չի արտացոլուել: Այս մասին ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովում յուլիսի 22-ին կազմակերպուած քննարկմանը յայտնեց յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը` յաւելելով, որ ըստ ուսումնասիրությունների տուեալների ցորենի եւ ալիւրի գները միջազգային շուկայում իջել են 20-40%-ով: Ա.Շահնազարեանի խօսքերով, Համաշխարհային բանկի վերլուծութեան համաձայն 2008թ.-ի յունուար-ապրիլին Հայաստանում ցորենի եւ ալիւրի ներմուծման միջին գինը 586 դոլար էր, իսկ արդէն մայիսին` 1273 դոլար: Այս տարբերութիւնը պայմանաւորուած է ալրաղացների միջեւ հակամրցակցային պայմանավորվածությամբ: Ըստ Մաքսային կոմիտէի տուեալների, 2008թ.-ի առաջին կիսամեակում Հայաստան է ներկրուել է 6404 տոննա ալիւր, ինչը ամբողջ 2007թ.-ի ընթացքում ներկրվածից 8,5 անգամ աւելի է: Իսկ այս տարուայ առաջին կիսամեակում ներկրուել է ընդամէնը 82 051 տոննա ցորեն, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 53 468 տոննայով կամ 39,5%-ով պակաս է: Ա.Շահնազարեանը յայտնեց, որ ըստ յանձնաժողովին տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տուեալների ներքին շուկայում ցորենի իրացման գները տատանւում են 135-140 դրամի, իսկ հանձանաժողովի ուսումնասիրությունների համաձայն` 240-285 դրամի սահմաններում: Յանձնաժողովին ներկայացուած տուեալներով շուկայում 1 կգ ալիւրը իրացւում է 130 դրամով, սակայն հանձանաժողովի ուսումնասիրություններով այն վաճառւում է 270-280 դրամով, իսկ խանութներում 1 կգ ալիւրի գինը հասնում է մինչեւ 450 դրամի: Այսպիսով` բաւականին մեծ է ապրանքի իրացման եւ հայտարարագրվող գների տարբերութիւնը: Հարցին, թէ ի տարբերութիւն միջազգային շուկայի ինչու գնանկում չի արձանագրւում Հայաստանում, «Մանանայ Գրեյն» եւ «Վերֆար» ընկերութիւնների ներկայացուցիչները պարզաբանեցին, որ իրենց համար մեծ խնդիր է տրանսպորտային փոխադրումները. վագոնները չեն բաւականացնում, տեղափոխման գները բարձր են, իսկ երբեմն բեռնանաւը ուշ բեռնաթափելու պատճառով ստիպուած են լինում խոշոր տուգանքներ վճարել: Պատասխանելով Ա.Շահանազարյանի այն հարցին, թէ ինչու՞ այդ խնդրի առնչութեամբ ընկերութիւնները չեն դիմել յանձնաժողով, քանի որ երկաթուղին սպասարկող ընկերութիւնը մենաշնորհային դիրք ունի շուկայում եւ պարտաւոր է ապահովել բնականոն բեռնափոխադրումները, նրանք նշեցին, որ առաջիկայում էլ ձեռնպահ կմնան այդ հարցը բարձրացնելուց: Քննարկման արդիւնքում յանձնաժողովը եկաւ եզրահանգման, որ շուկայում ակնյայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային երեւոյթներ: Ելնելով դրանից, յանձնաժողովը 15-20 օր ժամանակ տվեց տնտեսվարողներին` վարքագծի վերանայման համար, որից յետոյ նմանատիպ երեւույթների կրկնության պարագայում վարոյթ կհարուցի: Նշենք, որ «Սպառողների շահերի պաշտպանութիւն» հասարակական կազմակերպութեան մոնիթորինգի համաձայն, Հայաստանում 1 կգ ալիւրի միջին գինը 175 դրամ է, Վրաստանում` 111 դրամ, Ադրբեջանում` 150 դրամ:
  -   Տնտեսութիւն