ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ «ՊԵԿԻՆ-2008»-Ի<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՒԱՔՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀՐԱՁԻԳՆԵՐԸ «ՊԵԿԻՆ-2008»-Ի
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՒԱՔՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ

  • 22-07-2008 16:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 21-ից օգոստոսի 10-ը Երեւանի նորակառոյց հրաձգարանում համատեղ ուսումնամարզական հաւաք են անցկացնում Հայաստանի եւ Բելառուսի հաւաքականները: Մարզադպրոցի տնօրէն օլիմպիական չեմպիոն Հրաչեա Պետիկեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ մարզադպրոցի մասնագիտական սարքաւորումները բաւարարում են ժամանակակից բոլոր պահանջներին, եւ պատահական չէ, որ Պեկին մեկնող Բելառուսի 8 օլիմպիականները ուսումնամարզական վերջին հաւաքն անցկացնում են Երեւանում:
  -   Սպորտ