ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԵՐԿՐԻ<br /> ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԵՐԿՐԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԻՆ

  • 22-07-2008 14:35:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամաւորները հաւանութիւն են տուել երկրի սահմանադրութեան բարենորոգման մասին օրէնքին: Որոշումն ընդունուել է Վերսալում համատեղ նիստի ժամանակ` 539 «կողմ», 357 «դէմ» ձայներով: Որոշման ընդունման համար, Ֆրանսիայի սահմանադրութեան համաձայն, պահանջւում էր ներկաների ձայների երեք հինգերորդը: Տուեալ քվորումը ձեռք է բերուել ընդամէնը մէկ ձայնի առաւելութեամբ: Ընդունուած օրէնքը չափազանց կարեւոր ուղղումներ է մտցնում երկրի սահմանադրութեան մէջ: Այդ թւում արգելում է հանրապետութեան նախագահի ընտրութիւնը անընդմէջ երկու ժամկէտից աւելի: Ընդ որում ընդլայնվում են խորհրդարանի լիազորութիւնները, որը վետոյի իրաւունք է ստանում պետութեան ղեկավարի կողմից կատարուված կարեւորագոյն նշանակումների նկատմամբ:
  -   Միջազգային