ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ<br />


ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ

  • 22-07-2008 14:30:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի ձերբակալուել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը: «Յայտնաբերուել եւ ձերբակալուել է Ռադովան Կարաջիչը: Ռազմական հանցագործությունների համար նա կկանգնի դատարանի առջեւ»,- ասւում է երկրի կառավարութեան հաղորդման մէջ: 1995 թ. նախկին Հարավսլաւիայի գծով միջազգային տրիբունալը Ռադովան Կարաջիչին մեղադրել է ռազմական հանցագործությունների մէջ: Բոսնիայի մուսուլմանական եւ խորվաթական բնակչութեան ցեղասպանութեան մեղադրանք է ներկայացուել նրան: ԱՄՆ-ի վարչակազմը շնորհաւորել է Սերբիայի կառավարութեանը յաջող անցկացուած օպերացիայի առնչութեամբ:
  -   Միջազգային