2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 21-07-2008 20:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 10,3%-ով եւ կազմել 1 տրլն 322 732,6 մլրդ մլն դրամ (աւելի քան 4,3 մլրդ ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 108%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, այս տարուայ յունուար-յունիսին, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ, հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նուազել է 0,2%-ով եւ կազմել 356 մլրդ 959,2 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 8,1%-ով եւ կազմել 133 մլրդ 401,4 մլն դրամ, շինարարութեան ծաւալը` 14%-ով եւ կազմել 231 մլրդ 639,4 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 5%-ով եւ կազմել 412 մլրդ 893,4 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը աճել է 16,2%-ով եւ կազմել 324 մլրդ 49,7 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-յունիսի համեմատ աճել է 28,9%-ով եւ կազմել 2 մլրդ 428,6 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 0,8%-ով եւ կազմել 520,7 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 40,3%-ով եւ կազմել 1 մլրդ 907,9 մլն դոլար: 2008թ.-ի յունուար-յունիսին սպառողական գները 2007թ.-ի յունուար-յունիսի համեմատ աճել են 9%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 5,2%-ով: Այս տարուայ յունիսի վերջին նախորդ տարուայ նոյն ժամկէտի համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը 0,9%-ով նուազել է եւ կազմել 76 300 մարդ: Այս տարուայ առաջին վեց ամիսներին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 86 615 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 20,7%-ով), այդ թւում` բիւջէտային աշխատողներինը` 61 862 դրամ (աճել է 17,6%-ով), ոչ բիւջէտային հիմնարկների աշխատողներինը` 106 754 դրամ (աճել է 19,6%-ով): Այս տարուայ յունուար-յունիսին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 307,58 դրամ (2007թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
  -   Տնտեսութիւն