ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՒՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՆ 134 ՀԱՇՈՒԱՊԱՀՆԵՐ <br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՒՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՆ 134 ՀԱՇՈՒԱՊԱՀՆԵՐ

  • 21-07-2008 19:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսների նախարարութիւնում յուլիսի 17-ին տեղի ունեցած հաշվապահների որակաւորման հերթական քննությանը 11 դիմորդներից մասնակցել են 6-ը, որոնցից միայն երկուսին է տրուել որակաւորուած հաշուապահի վկայական: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, ընդհանուր առմամբ տարեսկզբից տեղի է ունեցել հաշվապահների որակաւորման 3 քննություն: Արդիւնքում` 39 դիմորդներից քննությանը մասնակցել է 31-ը, որոնցից ընդամէնը 15-ին է տրուել որակաւորուած հաշուապահի վկայական: Ներկայումս հանրապետութիւնում որակաւորման վկայական ունի 134 հաշուապահ:
  -   Տնտեսութիւն