ԸՆՏՐՈՒԵԼ Է ՆԵՊԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ԸՆՏՐՈՒԵԼ Է ՆԵՊԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 21-07-2008 19:00:00   |   |  Միջազգային
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալի աշխարհիկ դաշնակցային ժողովրդավարական հանրապետութեան առաջին նախագահ է ընտրուել 61-ամեայ Ռամբարան Յադավը: Երկուշաբթի կայացած կրկնական քուէարկութեան արդիւնքներն ամփոփելուց յետոյ Նեպալի կոնգրեսի թեկնածուն ստացել է Հիմնադիր ժողովի 308 անդամների ձայները: Նրա մրցակից 74-ամեայ Ռամռաջա Պրասադ Սինգհը, որ առաջադրուել է Նեպալի կոմկուսի կողմից, ստացել է 282 ձայն: Ընդամէնը ընտրութիւններին մասնակցել են 590 օրենսդիրներ, ինչը սոսկ 4-ով է պակաս ընդհանուր ցուցակային կազմից:
  -   Միջազգային