ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

  • 21-07-2008 15:04:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջ Բուշը երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի այցով Վաշինգտոնում գտնուող Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուին եւ վարչապետ Հաշիմ Տաչիին, հաղորդել է ԱՄՆ-ի նախագահի մամլոյ ծառայութիւնը: Ուրբաթ օրը Սեյդիուին եւ Տաչիին Պենտագոնում ընդունել է ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը եւ պետդեպարտամենտում կայացել է նրանց հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: «ԱՄՆ-ի նախագահը անհամբերութեամբ է սպասում նախագահ Սեյդիուի եւ վարչապետ Տաչիի հետ հանդիպմանը` որպէս անկախ Կոսովոյի առաջնորդներ նրանց ԱՄՆ առաջին այցի ժամանակ»,- ասւում է Սպիտակ տան մամլոյ ծառայութեան հաղորդման մէջ, որի տուեալներով Սեյդիուի եւ Տաչիի հետ բանակցութիւնները թոյլ կտան Բուշին քննարկել «իր վճռական աջակցութիւնը Կոսովոյի կառավարութեան ջանքերին կառուցելու ժողովրդավարական, բարգաւաճող բազմազգ պետութիւն այնպիսի հաստատություններով, որոնք կծառայեն Կոսովոյի բոլոր քաղաքացիներին»:
  -   Միջազգային