ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԵՆ ԳԻՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԵՆ ԳԻՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ

  • 17-07-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետի յանձնարարականով Երեւանում կբացուեն գիւղատնտեսական մթերքների տոնավաճառներ, որոնք կգործեն շաբաթ եւ կիրակի օրերին: Յուլիսի 17-ի ասուլիսում ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Աւետիսեանը յայտնեց, որ առաջին տոնավաճառը կբացուի Էրեբունի համայնքում` յուլիսի 19-ին: Փոխնախարարի խօսքերով, տօնավաճառների նպատակն է հնարաւորութիւն տալ գիւղացուն առանց որեւէ միջնորդութեան վաճառել իր բերքը: Ս.Աւետիսեանը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» գրասենեակի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել, որ գիւղացիներին կտրամադրուի մթերքների տեղափոխման ծախսերի փոխհատուցում: Բացի դրանից, գիւղացիներին անվճար կտրամադրուեն վաճառասեղաններ, արտահագուստ: Ս. Աւետիսեանը նշեց, որ տոնավաճառներում գիւղմթերքների գները շուկայականի համեմատ ցածր կլինեն: Նրա խօսքերով, եթէ այս փորձնական ծրագիրը յաջողուի, ապա յաջորդ տոնավաճառը կբացուի Աւան համայնքում: Պատասխանելով այն հարցին, թէ արդեօ՞ք գիւղատնտեսական աշխատանքների ժամանակ գիւղացուն ձեռնտու է վաճառք իրականացնել տոնավաճառներում, Ս.Աւետիսեանը նշեց, որ գիւղերում կան մարդիկ, որոնք գիւղատնտեսական աշխատանքներին չեն մասնակցում եւ կարող են զբաղուել գիւղմթերքների վաճառքով:
  -   Տնտեսութիւն