ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՍՈՒԲՍԻԴԱՒՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է<br /> ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ 8 ՄԱՐԶԵՐՈՒՄ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՍՈՒԲՍԻԴԱՒՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է
ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ 8 ՄԱՐԶԵՐՈՒՄ

  • 17-07-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի ՀՀ կառավարութիւնը հանրապետութեան 8 մարզերում իրականացրել է գիւղատնտեսութեան աջակցութեան ծրագիր, ըստ որի, 257 համայնքների հողօգտագործողներին 1 հա-ի հաշւով տրամադրվել է 35 հազար դրամ: Ինչպէս յուլիսի 17-ի ասուլիսում յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Աւետիսեանը, ծրագրի իրականացման համար պետբիւջէից յատկացուել է 1 մլրդ 645 մլն դրամ (մօտ 5,3 մլն ԱՄՆ դոլար): Նշուեց նաեւ, որ այս տարի ծրագրում ընդգրկուել է 257 համայնք, իսկ շահառուների թիւը հասել 31 825-ի: Ըստ փոխնախարարի, հաստատուել է նաեւ վարկի տոկոսադրույքի սուբսիդաւորման փորձնական ծրագիրը, որը կառավարութեան որոշմամբ առաջին հերթին կիրականացուի Աշոցքի, Ամասիայի եւ Ճամբարակի տարածաշրջաններում: Ծրագրով 5 տարի տեւողությամբ գիւղատնտեսական վարկերի 10%-ը կմարվի պետբիւջէի հաշուին: Վարկերը, Ս.Աւետիսեանի խօսքերով, ուղղուած են գիւղատնտեսական գործունէութեան, վերամշակման եւ ագրոտուրիզմի ոլորտներին: Նշուեց նաեւ, որ փորձնական ծրագիրը կազմում է 100 մլն դրամ, ինչը կբաւարարի 1 մլրդ վարկային միջոցների տեղաբաշխմանը:
  -   Տնտեսութիւն