ՄՇԱԿՒՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ<br /> ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԲԱՒՈՒԹԻՒՆԸ<br /> ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ<br />


ՄՇԱԿՒՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԲԱՒՈՒԹԻՒՆԸ
ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

  • 17-07-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 3 անգամ աւելի շատ պարենամթերք է ներկրւում, քան արտահանւում, ինչի հետեւանքով միջազգային գների փոփոխութիւնը անմիջապէս իր ազդեցութիւնն է ունենում երկրի տնտեսութեան վրայ: Այդ իսկ պատճառով, ինչպէս յուլիսի 17-ի ասուլիսում նշեց ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Աւետիսեանը, առաջին հերթին անհրաժեշտ է աւելացնել սեփական արտադրութեան ծաւալները, մասնաւորապէս, ստրատեգիական նշանակութիւն ունեցող առանձին արտադրատեսակների գծով` պարենային ցորեն, շաքար, բուսական իւղ, միս եւ այլն, որոնց ինքնաբաւութեան մակարդակը ներկայումս հանրապետութիւնում զգալիօրէն ցածր է: Ս.Աւետիսեանի խօսքերով, այսօրուայ դրութեամբ Հայաստանում պարենային ցորենի ինքնաբաւութիւնը կազմում է 30-40%, բուսական յուղինը` 5-6%, շաքարինը` 100%: Ըստ փոխնախարարի, Գիւղնախարարութիւնը կառավարութեան յանձնարարութեամբ մշակում է «Գիւղատնտեսութեան զարգացման եւ հիմնական պարենամթերքների գծով ինքնաբաւութեան բարձրացման» ազգային ծրագիրը, որը հնարաւորութիւն կտայ ինքնաբաւութեան մակարդակը հասցնել սահմանուած միջազգային նորմերին` 75%-ի: Ս.Աւետիսեանի կարծիքով, հանրապետութեան ցանքատարածությունների 125 հազ. հա-ի վրայ պէտք է կատարել առաջին հերթին ցորենի ցանքս, ինչը կապահովի միջինը 3 տոննա բերքատուութիւն: Իսկ այդ արդիւնքին հասնելու համար, ըստ փոխնախարարի, պէտք է լուծել ոռոգման խնդիրը, բարձրացնել գարու եւ ցորենի սերմատվությունը: Նշուեց նաեւ, որ արդէն կազմուել է ծրագիր, որի համաձայն նախատեսւում է մինչեւ 2011թ.-ը հասնել սերմի ինքնաբաւութեան, եւ տեղում արտադրել ինչպէս էլիտային, այնպէս էլ սուպեր էլիտային սերմեր:
  -   Տնտեսութիւն