ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՀԲ-Ի ԵՎ ՀՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ<br /> ՔԱՌԱՄՅԱ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՀԲ-Ի ԵՎ ՀՀ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ
ՔԱՌԱՄՅԱ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

  • 16-07-2008 22:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի եւ Հայաստանի համագործակցութեան քառամյա նոր ծրագիրը պատրաստ կլինի 2008թ.-ի հոկտեմբերին: Այս մասին յուլիսի 16-ին յայտնեց ՀԲ-ի հայաստանեան գրասենեակի տնօրէն Արիստոմենե Վարուդակիսը: Նրա խօսքերով, ՀԲ-ն հետաքրքրուած է ՀՀ կառավարութեան կողմից երկրի սոցիալական ոլորտում իրականացyող ծրագրերին աջակցութեամբ: Խօսքը գնում է յատկապէս կրթութեան, հիմնականում` բարձրագոյն կրթութեան ոլորտի ծրագրերում, ինչպէս նաեւ` սոցիալական պաշտպանութեան եւ այդ բնագաւառում վարչարարության ոլորտներում աջակցութեան մասին: Նշուեց, որ ՀԲ-ն նախատեսում է շարունակել աջակցութիւնը ՀՀ կառավարութեանը Երեւանի ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային համակարգի կառավարման բարեփոխումների, ինչպէս նաեւ երկրի գիւղատնտեսութեան, խմելու ջրի մատակարարման եւ ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի իրականացման հարցերում: Բացի այդ, ՀԲ-ն օժանդակություն կտրամադրի գործարար միջավայրի բարելաւման համար կարեւոր հարկային, մաքսային եւ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան ոլորտների բարեփոխումների ծրագրերին: «Մենք ենթադրում ենք, որ նոր քառամյա ծրագրով տրամադրուելիք գումարներն աւելի մեծ կլինեն: Հայաստանին յաջողուել է զգալի տնտեսական աճ արձանագրել բաւականին կարճ ժամանակահատուածում, ինչով պայմանաւորուած` Հայաստանն արդէն կարող է ՀԲ-ից նաեւ ոչ արտօնեալ պայմաններով վարկավորում ստանալ: Դա ստեղծում է շատ աւելի մեծ ֆինանսական օժանդակություն ստանալու հնարաւորութիւն»,- նշեց Ա.Վարուդակիսը:
  -   Տնտեսութիւն