ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՅՑԻ<br /> ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՒ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԵԿՈՅՑԻ
ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

  • 16-07-2008 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 16-ին կայացաւ միջազգային եւ տեղական մասնագէտների աջակցութեամբ «Տնտեսութիւն եւ արժէքներ» հետազոտական կենտրոնի կողմից կազմուած Հայաստանի Ազգային մրցունակութեան զեկոյցի շնորհանդէսը: Այն պիտի նպաստի մասնաւոր եւ հանրային հատուածների միջեւ Հայաստանի մրցունակութեան բարձրացմանը միտուած ընդգրկուն երկխօսութեան կայացմանը: Զեկոյցում ներկայացուած են Հայաստանի միջազգային մրցունակութեան դիրքը, վերջինի վրայ ազդող գործօնները, նաեւ մատնանշուած են ՀՀ տնտեսական աճին եւ բարեկեցութեան մակարդակի բարձրացմանն ուղղուած ռազմավարութեան մշակմանն օժանդակող լծակները: Նշելով , որ Համաշխարհային մրցունակութեան զեկոյցում 131 երկրների շարքում Հայաստանը ըստ Համաշխարհային մրցունակութեան ցուցչի 93-րդ, իսկ ըստ Գործարար մրցակցութեան ցուցչի` 108-րդ տեղում է, հեղինակները արձանագրում են, որ երկրի տնտեսական ձեռքբերումները բաւականին համեստ են նաեւ ԱՊՀ, Կենտրոնական եւ Արեւելյան Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի երկրների համեմատութեամբ: Ըստ հեղինակների, վերջին տասնամեակում երկրում գրանցուել է տնտեսական աճի աննախադէպ բարձր տեմպ, որը զգալիօրէն կախուած է եղել արտաքին գործօններից` դրամական փոխանցումներից, միջազգային ֆինանսական եւ նուիրատու կազմակերպութիւնների օգնությունից: Սակայն Հայաստանում կայուն եւ ներդաշնակ տնտեսական աճի ապահովման հեռանկարը մեծապէս կախուած է երկրի մրցունակութեան մակարդակից: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի համոզմամբ, թիւ մէկ մարտահրավերը տնտեսութեան մէջ, այդ թւում նաեւ առանձին ճիւղերում, արտադրողականութեան որակական, արագ եւ համաչափ աճի ապահովումն է, ինչն իր հերթին կնպաստի երկրում աշխատավարձերի աճին: Նա նշեց, որ «ի տարբերութիւն նմանատիպ հաշվետվությունների, սա իրոք շեշտադրումն անում է 21-րդ դարում արտադրողականութիւնը աւելացնելու երկու կարեւորագոյն կոմպոնենտների վրայ»: Առաջինը, ըստ նախարարի, զարգացման հետազոտություններն են, այսինքն, նոր գաղափարների փնտրտուքը եւ դրանք աշխարհի լաւագոյն գաղափարների հետ համադրումը: Երկրորդը` նոր գաղափարները ընդունելու եւ տնտեսութեան մէջ իրագործելու ունակ լիդերների առկայութիւնն է ձեռներեցութեան եւ բիզնեսի բնագաւառներում:
  -   Տնտեսութիւն