«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ<br /> ԹՈՂԱՐԿՈՒՄԸ<br />


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ
ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

  • 15-07-2008 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «հայռուսգազարդ»-ը իրականացրել է ընկերութեան պարտատոմսերի երկրորդ թողարկումը. թողարկվել է 1 մլրդ դրամ ընդհանուր ծաւալով 20 հազար պարտատոմս, մէկ պարտատոմսի անուանական արժէքն է 50 հազար դրամ, շրջանառութեան ժամկէտը` 3 տարի, տարեկան շահութաբերութիւնը` 9,5%: Ինչպէս յուլիսի 15-ին յայտնեց ընկերութեան ֆինանսական փոխտնօրեն Վահագն Առաքելեանը, պարտատոմսերը տեղաբաշխվելու են անուանական արժէքից ցածր գնով, ինչի արդիւնքում պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կկազմի 10%: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմսվիսբանկը»` տեղաբաշխողների խումբ կազմելով «Արմենբրոք» ընկերութեան եւ «Արցախբանկի»-ի հետ: Ըստ Վ.Առաքելեանի, «հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի առաջին թողարկումը կատարուել է 2007թ.-ի յուլիսին, ընդհանուր ծաւալը կազմել է 1 մլրդ դրամ, արժեթղթերի եկամտաբերությունը` տարեկան 9%, թողարկման ժամկէտը` 18 ամիս: Ներգրաւուած միջոցները ուղղուել են ներդրումային ծրագրերին: Արդիւնքում բաժանորդների թիւն աւելացել է 34 հազարով եւ 2007թ.-ին կազմել 76 հազար: Ենթադրւում է, որ 2008-2009թթ.-ի ընթացքում ընկերութիւնը կունենայ եւս 70 հազար նոր բաժանորդ: Վ.Առաքելեանը նշեց, որ ընկերութիւնը մտադիր է 4 մլրդ դրամի բաժնետոմսեր թողարկել Ռուսաստանի Դաշնութիւնում: Ըստ «հայռուսգազարդ»-ի գլխաւոր տնօրէն Կարեն Կարապետեանի, ընկերութեան կանոնադրական կապիտալը, որն այսօր կազմում է շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար (մօտ 270 մլրդ դրամ) մինչեւ տարեվերջ կկազմի 1 մլրդ 150 մլն դոլար: Եթէ մինչ օրս համակարգում ներդրուել է մօտ 110 մլն դոլար, ապա մօտակայ 2 տարուայ ընթացքում ներդրումների ծաւալը կկազմի աւելի քան 700 մլն դոլար: Այդ գումարները կուղղուեն Հայաստան-Իրան գազատարի շինարարութեան շարունակմանը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի վերակառուցմանը, ստորգետնեայ գազապահեստարանի հզորութիւնների մեծացմանը, անվտանգութեան ապահովման նպատակով իւրաքանչիւր բաժանորդի համար աւտոմատ համակարգերի տեղադրմանը եւ այլն: Ներդրումների հիմնական մասն ուղղուած կլինի երկրի էներգետիկ անվտանգութեան մակարդակի եւ բաժանորդների գազամատակարարման որակի բարձրացմանը:
  -   Տնտեսութիւն