ԿԱՍԵՑՈՒԵԼ ԵՆ ԴԱՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ԿԱՍԵՑՈՒԵԼ ԵՆ ԴԱՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 10-07-2008 18:16:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007թ.-ի դեկտեմբերի 18-ի վճռի համաձայն Երեւանի բնակիչ Վ.Մ.- պէտք է վտարվեր Ս.Հ.-ի սեփականութիւնը հանդիսացող բնակարանի 1/2 մասից: Սակայն, ինչպէս նշուած է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնյանին ուղղուած Վ.Մ.-ի դիմումում, այդ հասցեում գոյութիւն ունի նաեւ իր կողմից ինքնակամ կառուցոուած կից կառոյց, որը նույնպես ԴԱՀԿ-ի կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիւ բաժնի աշխատակիցները պահանջում են ազատել: Բայց, ըստ դիմումատուի, դատարանի վճռով նման բան նախատեսուած չէ: Պաշտպանի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցները մայիսի 15-ին այցելել են նշուած հասցե եւ պարզաբանել, որ ԴԱՀԿ-ն պէտք է ապահովի միայն կատարողական թերթի պահանջի կատարումը, իսկ ինքնակամ կառույցից Վ.Մ.-ի վտարումը չի բխում կատարողական թերթի պահանջից եւ դատարանի վճռով նախատեսուած չէ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ԴԱՀԿ-ի կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիւ բաժնի աշխատակիցները կողմերին առաջարկել են քննարկել հաշտութեան գալու տարբերակներ, սակայն ընդհանուր հայտարարի չգալուց յետոյ պարտապան Վ.Մ.-ն կատարել է կատարողական թերթի պահանջը:
  -   Մարդու իրաւունքներ