ԹԹՎԱՍԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ԲԱԺՆԵՄԱՍԻ<br /> ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՄԲ ՄՆԱՑ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ<br /> ԳՐԱՆԱՄԱՏՅԱՆՈՒՄ<br />


ԹԹՎԱՍԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ ԲԱԺՆԵՄԱՍԻ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՄԲ ՄՆԱՑ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ
ԳՐԱՆԱՄԱՏՅԱՆՈՒՄ

  • 09-07-2008 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը յուլիսի 9-ի նիստում որոշեց «Աշտարակ կաթ» ընկերութեանը թողնել թթվասերի շուկայում գերիշխող դիրք ունեցողների գրանցամատեանում` բաժնեմասի համապատասխան փոփոխութեամբ: Նշենք, որ յանձնաժողովի որոշմամբ ընկերութիւնը գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ էր ճանաչուել դեռեւս 2005թ.-ին` գրաւելով այդ շուկայի 40,2%-ը: Յանձնաժողովի այս տարուայ ուսումնասիրութեամբ, նշուած շուկայում գործող 18 տնտեսվարողների կողմից ներկայացուած տեղեկատուութեան համաձայն` 2007թ.-ին Հայաստանում արտադրուել է 1 446 900,4 կգ թթվասեր, իրացուել` 1 454 227,9 կգ, իսկ 2004թ.-ին արտադրուել եւ իրացուել է, համապատասխանաբար` 609 258,8 կգ եւ 607 083,1 կգ: Շուկայում ներկայումս իրացման առաւել մեծ ծաւալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Աշտարակ-Կաթ»-ը (59,16%), «Դուստր Մարիաննա»-ն (17,05%) եւ «Թամարան» (8,45%): Իրացման ծաւալներով երեքը միասին գրաւում են շուկայի 84,66%-ը: Տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած տուեալների հիման վրայ կատարուված վերլուծութեան համաձայն, 2007թ.-ին մէկ շնչի հաշւով տարեկան իրացուել է 0,45 կգ թթվասեր` 2004թ.-ի 0,2 կգ-ի դիմաց: Չնայած նրան, որ 2007թ.-ին 2004թ.-ի համեմատ տեղի է ունեցել արտադրութեան եւ իրացման աճ, այնուամենայնիւ, 1 շնչի հաշւով հաշուարկները, յանձնաժողովի կարծիքով, չեն արտացոլում թթվասերի սպառման իրական պատկերը, եւ այդ պատճառով ուսումնասիրութեան տուեալները կտրամադրուեն Հարկային պետական ծառայութեանը: Ի դէեպ, այս ուսումնասիրությում չեն դիտարկուել գիւղացիական տնտեսութիւնների կողմից արտադրուած թթվասերի ծաւալները:
  -   Տնտեսութիւն