ՁԻՀ-Ը ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է<br /> ԲԱԳՐԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ<br />


ՁԻՀ-Ը ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԲԱԳՐԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

  • 09-07-2008 19:19:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում որպէս ՏՏ ոլորտի ձեռնարկութիւններին աջակցող գործակալութիւն հիմնադրուած եւ այժմ ինքնուրոյն գործող «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ձեռք է բերել համաշխարհային ճանաչում: Ներկայումս այդ կառոյցի աշխատանքի մոդելը փորձում են ընդօրինակել շատ երկրներում, մասնաւորապէս, Իրանում եւ Ուկրաինայում, որտեղ ՁԻՀ-ի մասնագէտներն սկսել են խորհրդատուական ծառայութիւնների մատուցումը: Այս մասին յուլիսի 9-ի ասուլիսում յայտնեց ՁԻՀ-ի տնօրէն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խօսքերով, նշուած մոդելի կիրառման նպատակով խորհրդատուական աշխատանքներ անկացնելու հրաւէրներ են ստացուել Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի երկրներից: ՁԻՀ-ի աշխատակիցներն իրենց փորձն արդէն իսկ ներկայացրել են Բահրէյնում եւ Սիրիայում անցկացուած համաժողովներում: Նախատեսւում է, որ յուլիսին ՁԻՀ-ի մասնագէտները իրենց փորձը կներկայացնեն եւ խորդատվություն կտրամադրեն Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացուելիք միջոցառման ժամանակ` նաեւ Ինդոնեզիայի, Ֆիլիպինների եւ Վիետնամի մասնագէտների համար: Ըստ Բ.Ենգիբարյանի, ՁԻՀ-ը այս տարի կանցկացնի ՏՏ ոլորտի ողջ աշխարհում գործող ինկուբատորային կառոյցների վերլուծութիւնը, որի հիման վրայ կներկայացուի, բացի ՁԻՀ-ի մոդելից, այլ մոդելների արժէքաւորութեան մասին, եզրակացութիւն: Ներկայումս ՁԻՀ-ի աշխատանքի հիմնական ուղղութիւնը ՏՏ ոլորտում բիզնեսի զարգացումն է, մասնաւորապէս, հայրենական ընկերութիւնների կարողութիւնների զարգացման եւ ծրագրաւորման գործընթացների կառավարման ուղղութեամբ խորհրդատուական ծառայութիւններ մատուցելով, ինչպէս նաեւ` բուհերի հետ համատեղ ուսումնական ծրագրերի եւ կարճաժամկէտ դասընթացների անցկացումով: Խօսքը վերաբերում է նաեւ ծրագրաւորման ընկերութիւններում CMM-CMMI ստանդարտների ներդրմանը: Երկրորդ ուղղությունն է` աշխատանքը միջազգային հեղինակաւոր ընկերութիւնների հետ: Նշուեց, որ «Մայքրոսոֆթ»-ի եւ «Սան Մայքրոսիսթեմզ»-ի հետ համագործակցութեան ծրագրերն ընթացքում են: «Սան Մայքրոսիսթեմզ»-ի հետ համագործակցութեան արդիւնքում, յուլիսի 14-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կստորագրուի Հայաստանի մի շարք բուհերում այդ ընկերութեան լաբորատորիաների բացման մասին համաձայնագիր: Մէկ այլ ամերիկեան` «Նեյշնըլ Ինսթրումենթզ», ընկերութեան հայաստանեան մասնաճիւղի մեկամյա յաջող աշխատանքը նպաստել է նրան, որ Հայաստանում սկսել են վերապատրաստվել նաեւ ճապոնացի մասնագէտներ: Ըստ նրա, այդ ընկերութեան աշխատանքի ծաւալով երկրորդ հետազոտական լաբորատորիան, ԱՄՆ-ի լաբորատորայից յետոյ, Հայաստանում է: Նշուեց, որ ՁԻՀ-ը 50% բաժնեմաս է ձեռք բերել ՏՏ ոլորտի իր աջակցութեամբ ստեղծուած ընկերութիւններում: Բաժնեմասերը ձեռք են բերուել 30 հազարական դոլարի դրամաշնորհի տրամադրման ձեւով: Յետագայում երկու ընկերութիւններում ՁԻՀ-ի բաժնեմասերը վաճառուել են 20% եկամտաբերությամբ, ինչը վկայում է այդ ընկերութիւնների հաջողակության մասին: ՁԻՀ-ը կշարունակի նաեւ ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտող իրաւական դաշտի խնդիրների ուսումնասիրությունները: Նշուեց նաեւ, որ ՁԻՀ-ը կաջակցի Զարգացման հայկական գործակալութեանը Համաշխարհային բանկի դրամաշնորհային «Արտաքին ներդրումների եւ արտահանման խթանման երկրորդ ծրագրի» շրջանակներում: ՁԻՀ-ի աջակցութիւնը կիրականացուի տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հարցերում:
  -   Տնտեսութիւն