2008 Թ. ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 14,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ. ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 14,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 08-07-2008 21:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-մայիսին Հայաստանում իրականացուել է 135 մլրդ 318,7 մլն դրամի (մօտ 439,2 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ թւում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 115 մլրդ 990,5 մլն դրամ: 2007թ.-ի յունուար-մայիսի համեմատ շինարարութեան ծաւալը, համադրելի գներով, աճել է 14,9%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 18,1%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինարարութեան 9,4%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,2%-ը` համայնքների միջոցների, 1,4%-ը Համաշխարհային բանկի, 3,5%-ը` մարդասիրական օգնութեան, 38,8%-ը մասնաւոր կազմակերպութիւնների, 46,7%-ը` բնակչութեան միջոցների հաշուին:
  -   Տնտեսութիւն