ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 45,9<br /> ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ<br />


ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 45,9
ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

  • 07-07-2008 20:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ տնտեսութեան զարգացման ծրագրերին առեւտրային բանկերի մասնակցութեան հարցերն են քննարկուել ԼՂՀ նախագահ Բակո Սահակեանի եւ վարչապետ Արայիկ Յարութիւնեանի հետ ՀՀ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջաւադեանի եւ առեւտրային բանկերի ղեկավարների յուլիսի 5-ի հանդիպման ժամանակ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, հանդիպման ժամանակ ներկայացուել են Հայաստանի բանկերի միութեան խորհրդի նոյն օրն Ստեփանակերտում անցկացուած արտագնայ նիստի արդիւնքները: Նիստի ժամանակ առեւտրային բանկերի ղեկավարները քննարկել են ԼՂՀ-ում ներդրումների ծաւալներն աւելացնելու ուղղութեամբ տարբեր գործիքների եւ մեխանիզմների կիրառման, ինչպէս նաեւ ԼՂՀ բանկային համակարգի աշխատակիցների վերապատրաստման հարցերը: Նշուվել է, որ բանկային համակարգի կողմից ԼՂՀ-ում իրականացուել են 14 մլրդ դրամի (մօտ 45,9 մլն ԱՄՆ դոլար) վարկային ներդրումներ:
  -   Տնտեսութիւն