ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԱԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ 3-ՐԴ<br /> ՕԼԻՄՊԻԱԴԱՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԱԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ 3-ՐԴ
ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

  • 04-07-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերին Երեւանում կանցկացուի Միկրոէլեկտրոնիկայի հայաստանեան 3-րդ օլիմպիադան, որն այս անգամ եւս կկազմակերպուի «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց օլիմպիադայի կազմակերպիչ եւ գլխաւոր հովանաւոր, էլեկտրոնային աւտոմատացուած նախագծման, ինչպէս նաեւ կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների նախագծման ոլորտների համաշխարհային առաջատար ամերիկեան «Սինոփսիս» ընկերութեան հայաստանեան մասնաճիւղ «Սինոփսիս Արմէնիա» ընկերութեան հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Գայեանէ Մարկոսեանը, 2007թ.-ի օլիմպիադային մասնակցել են մօտ 130 ուսանողներ եւ երիտասարդ մասնագէտներ: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանեան օլիմպիադային (www.microolymp.am) կարող են մասնակցել քոլեջների, միջին մասնագիտական եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսանողները, ինչպէս նաեւ միկրոէլեկտրոնիկայի բնագաւառի ընկերութիւնների մինչեւ 30 տարեկան մասնագէտները: Օլիմպիադայի թեմաներն են` թվային ինտեգրալ սխեմաների նախագծումը եւ թեստավորումը, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծումը եւ թեստավորումը, կիսահաղորդչային սարքերը եւ տեխնոլոգիաները, ինտեգրալ սխեմաների աւտոմատացուած նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովումը: Օլիմպիադայի յաղթողին կյանձնուի շարժական համակարգիչ: Սահմանուած են նաեւ երկու 2-րդ կարգի դրամական մրցանակներ` 300 հազարական դրամ (մօտ 1 000 ԱՄՆ դոլար), երեք 3-րդ կարգի` 150 հազարական դրամ, եւ յատուկ մրցանակներ ամենաէլեգանտ, ամենաարդիւնաւէտ լուծումների, ամենաստեղծագործ մօտեցման, լաւագոյն ճարտարագիտական, ամենայուրօրինակ լուծումների, ամենաերիտասարդ մասնակցի, լաւագոյն արդիւնքը ցոյց տուած ուսանող մասնակցի, լաւագոյն արդիւնքը ցոյց տուած մասնագէտ մասնակցի համար:
  -   Տնտեսութիւն