«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ<br /> ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ <br />


«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

  • 04-07-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սանիտարական տեխնիկայի եւ շինանիւթերի ներկրման եւ իրացման ոլորտում տարածաշրջանում առաջատար հանդիսացող «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել կորպորատիվ պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հայ սպառողին առաւել յայտնի է «Իդեալ համակարգ», «Thermotech» եւ այլ ապրանքային ու սպասարկման նշաններով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ից, պարտատոմսերի թողարկման մտադրութիւնը բխում է ընկերութեան զարգացման ռազմավարական ծրագրից, որն ուղղուած է ընկերութեան գործունէութեան թափանցիկության բարձրացմանը` համաձայն շուկայի կողմից առաջ քաշվող պահանջների: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 2005, 2006 եւ 2007 թուականների հաշուետու ժամանակաշրջանների ֆինանսական հաշուտւութիւնները ստուգուել են հեղինակաւոր անկախ աուդիտորական կազմակերպութեան կողմից: 2007 թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին շնորհուել է Բ- վարկանիշ` համաձայն ՀՀ ԿԲ կողմից կիրառուող մեթոդոլոգիայի: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն յաւուր պատշաճի պատրաստւում է պարտատոմսերի թողարկմանը եւ տեղաբաշխմանը, որի բարեյաջող արդիւնքների ապահովման նպատակով ընկերութիւնում իրականացւում են մի շարք կառուցուածքային փոփոխութիւններ: Պարտատոմսերի թողարկման վերաբերեալ որոշման կայացմանը նախորդել են ՀՀ տնտեսութեան վերլուծութիւնը, մակրոտնտեսական, ինչպէս նաեւ տեղական ֆինանսական եւ, մասնաւորապէս, արժեթղթերի շուկայի իրավիճակի գնահատումը, որի շնորհիւ թողարկվող կորպորատիվ պարտատոմսերի բնութագրիչները հիմնուած կլինեն իրական շուկայական համամասնութիւնների վրայ: Մասնաւորապէս, թողարկվող պարտատոմսերի ակնկալուող (ծրագրւող) եկամտաբերությունը նախնական գնահատականով կկազմի 11.25%-11.50%, իսկ կոնկրետ տոկոսադրույքը կորոշուի տեղաբաշխման ընթացքում: Նախատեսւում է պարտատոմսերի շրջանառութեան ժամկէտը սահմանել 2 տարի, իսկ առաջարկուող եռամսյակային արժեկտրօնների վճարումները առաւել գրաւիչ կլինեն, քան շուկայում ձեւաւորուած կիսամեակային վճարումները: Նախատեսւում է նաեւ ներդրողներին տրամադրել պարտատոմսերը տեղաբաշխումից մէկ տարի յետոյ անուանական արժէքով վաղաժամկէտ մարելու իրաւունք (վաճառքի օպցիոն), որն անշուշտ բարելաւում է պարտատոմսերի ներդրումային գրաւչութիւնը: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրուել է 2001 թ. եւ հանդիսանում է շինանիւթերի «Իդեալ համակարգ» վաճառասրահների ցանցի, ինչպէս նաեւ ջեռուցման ու օդորակման մասնագիտացուած «Thermotech» վաճառասրահների ցանցի հիմնադիրը: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ներկայումս արդէն միաւորում է 30-ից աւելի խանութ վաճառասրահներ Երեւանում, Գիւմրիում, Վանաձորում, Արմաւիրում եւ Էջմիածնում: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է շինանիւթերի, արտաքին եւ ներքին յարդարման, շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ապրանքների խոշորագոյն ներկրողը: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է եւրոպական 75 ընկերութիւնների պաշտօնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետութիւնում, ինչպէս նաեւ շնորհիւ նպատակաուղղուած աշխատանքի եւ որպէս վստահելի գործընկեր վաստակած հեղինակութեան, ստացել է նաեւ շատ եւրոպական ընկերութիւնների ներկայացուցչութեան իրաւունքը Վրաստանի Հանրապետութիւնում: Պարտատոմսերի թողարկման բնականոն ընթացքի եւ տեղաբաշխման արդիւնաւէտութեան կազմակերպման համար ընկերութիւնը ներգրաւել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին, որը հանդիսնաում է ռուսական «ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ» ներդրումային բանկի հետ փոխկապակցված անձ: Այս պահին ընկերութիւնը «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հետ ստորագրել է պայմանագիր չերաշխավորված տեղաբաշխման կազմակերպման համար եւ ակտիւ կերպով աշխատում է այդ ուղղութեամբ: ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը հանդիսանում է Հայաստանի ամենաառաջին ֆինանսական հաստատութիւններից մէկը: Բանկը հիմնադրուել է դեռեւս 1910թ. որպէս Կովկասեան Առեւտրային Բանկի մասնաճիւղ, որը Խորհրդային իշխանութեան տարիներին վերափոխվել է ԽՍՀՄ Վնեշտորգբանկի հայկական մասնաճիւղի, եւ Հանրապետութիւնում հանդիսանում էր միակ հաստատութիւնը, որը սպասարկում էր արտաքին տնտեսական գործարքները: 2007թ. օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերուեց «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերութեան կողմից, որը ներկայացնում է ռուսական առաջատար ներդրումային ընկերութիւններից մէկին «Տրոյկա Դիալոգ»-ի (www.troika.ru) բաժնետէրերին: ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը հարգում է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի հարիւրամեայ անվանդույթները եւ գործունէութեան պատմութիւնը եւ անշեղօրէն աշխատում է Հայաստանի Հանրապետութեան բանկային համակարգում առաջատարը լինելու նպատակին հասնելու ուղղութեամբ: Բանկի համար առաջնահերթութիւն է հանդիսանում ներդրումային ծառայութիւնների ոլորտի զարգացումը` սակայն միաժամանակ կառաջարկուի նաեւ աւանդական բանկային ծառայութիւնների ամբողջական շարքը, որոնց արդիւնաւէտութիւնը կապահովի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը եւ միջազգային ստանդարտների պահպանումը: Ընկերությունից յայտնեցին նաեւ, որ սոյն հաղորդագրութիւնը չի հանդիսանում «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ -ի կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային առաջարկ /օֆերտա/ եւ/կամ այդպիսի առաջարկի վերաբերեալ գովազդային հաղորդագրութիւն: Այն միայն արտայայտում է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ղեկավարութեան, սեփականատէրերի մտադրութիւնները եւ ծրագրերը ապագայում թողարկել կորպորատիվ պարտատոմսեր եւ չի կարող հանդիսանալ պարտատոմսերի բաժանորդագրութեան եւ/կամ այլ ձեւով դրանք ձեռք բերելու կամ դրանց բաժանորդագրութեան եւ/կամ այլ ձեւով դրանց ձեռքբերման առաջարկ անելու հիմք: Սոյն հաղորդագրութիւնը կրում է բացառապէս տեղեկատուական բնոյթ: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ոչ մի անձի իրաւունք չի վերապահում իր անունից կամ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի անունից առաջարկել բաժանորդագրուել եւ/կամ այլ կերպով ձեռք բերել «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արժեթղթերը` հիմնուելով սոյն հաղորդագրութեան վրայ: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն եւ նրա հետ փոխկապակցված ֆիզիկական եւ/կամ իրաւաբանական անձինք պատասխանատւութիւն չեն կրում այլ անձանց գործողութիւնների համար, ովքեր ստացել են սոյն հաղորդագրութիւնը, ինչպէս նաեւ այդ գործողութիւնների ֆինանսական հետեւանքների համար, որոնք առաջացել են սոյն հաղորդագրութեան մէջ ներկայացուած տեղեկատուութեան վրայ հիմնուելու արդիւնքում:
  -   Տնտեսութիւն