«ՀԱՅՋՐՄՈՒՂ»-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ<br /> ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԿԱՒԱՐՏՈՒԻ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ<br />


«ՀԱՅՋՐՄՈՒՂ»-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԿԱՒԱՐՏՈՒԻ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

  • 04-07-2008 17:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «հայջրմուղ» ընկերութեան կողմից իրականացyող 25 մլն ԱՄՆ դոլար արժողութեամբ առաջին վարկային ծրագիրը ամբողջութեամբ կաւարտուի այս տարեվերջին: Ինչպէս յուլիսի 4-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը, չի բացառւում, որ առաջիկայ ամիսներին ընկերութիւնը բանակցութիւններ կսկսի Համաշխարհային բանկի հետ: Միաժամանակ նշուեց, որ «հայջրմուղ»-ը Ասիական Բանկի հետ արդէն սկսել է իրականացնել նոր վարկային ծրագիր: Ա.Անդրէասեանի խօսքերով, ներկայումս Արտաշատ քաղաքում եւ շրջակայ 27 գիւղերում ԱՄՆ-ի Զարգացման գործակալութեան հետ համատեղ ընկերութիւնն իրականացնում է ներդրումային ծրագիր: «Եվրոբանկի» հետ համագործակցութեան շնորհիւ 12 մլն եւրոյով Վարդենիսում, Մարտունիում եւ Գաւառում «հայջրմուղ»-ը կկառուցի մաքրման կայաններ: Իսկ Ճապոնիայի կառավարութեան հետ համագործակցելով Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերի մէկական գիւղում կսկսի ներքին ջրային ցանցի շինարարական փորձնական ծրագիրը: Անդադառնալով ոռոգման խնդիրներին, Ա.Անդրեասայանը յայտնեց, որ այդ աշխատանքների համար ՀՀ կառավարութիւնը պետբիւջէից յատկացրել է 1,4 մլրդ դրամ (մօտ 4,6 ԱՄՆ դոլար), իսկ միջնաժամկէտ ծրագրերով առաջիկայ տարիներին այդ թիւը կհասնի 1,5 մլրդ դրամի: Բացի դրանից, կառավարութիւնը ոռոգման աշխատանքների իրականացման համար Համաշխարհային բանկի հետ փորձում է նոր վարկային ծրագրեր ձեւաւորել: Ա.Անդրէասեանը նշեց, որ Սեւանայ լճից ոռոգման նպատակներով տարեսկզբից բաց է թողնվել 117 մլն խմ ջուր, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսւում է եւս 123 խմ: Նրա խօսքերով, դրանով լճի մակարդակի անկում չի գրանցուի, քանի որ տարեսկզբի նկատմամբ լճի մակարդակը աւելացել է 48 սմ-ով, մինչդեռ անցած տարուայ նոյն ժամանակահատուածում` 24 սմ-ով: Ջրտնտպետկոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակուի ջրօգտագործող այն խոշոր ընկերութիւնների ցանկը, որոնք մինչ օրս սպառած ջրի դիմաց վճարումներ չեն կատարել, եւ նրանց պարտքերի չափը: Ա.Անդրէասեանը նշեց, որ, բացի այդ, նրանց նկատմամբ կկիրառուեն վարչական տույժեր:
  -   Տնտեսութիւն