ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿԸ ՆԵՐԱՌՈՒԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԷՔԻ ՄԷՋ<br />


ՀՀ ՕԴԻ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐԸ ԿԸ ՆԵՐԱՌՈՒԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԱՐԺԷՔԻ ՄԷՋ

  • 03-07-2008 20:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Զվարթնոց» օդանավակայանում մինչ այժմ գանձուող 10 հազար դրամ (մօտ 33 ԱՄՆ դոլար) օդի տուրքը կը հանուի եւ մինչեւ տարեվերջ կը ներառուի աւիատոմսերի սակագնի մէջ: Այս մասին յուլիսի 3-ին լրագրողներին յայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: Ըստ նրա, առաջիկայ 1-2 ամսում կյստակեցուեն համապատասխան ընթացակարգերը եւ մինչեւ տարեվերջ ԱԺ կներկայացուի «Պետտուրքի մասին ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» օրէնքի նախագիծը: Նշուեց, որ օդի տուրքից տարեկան պետբիւջէ է փոխանցվում 25-30 մլն դոլար:
  -   Տնտեսութիւն