ՓԱՐԻԶՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԶԱՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՓԱՐԻԶՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԶԱՄԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 03-07-2008 18:36:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի Փարիզի կլինիկաներից մէկում վախճանուել է Զամբիայի նախագահ Լեւի Մվանավասան: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով հարավաֆրիկեան Talk Radio 702 ռադիոկայանի հաղորդումը: 59-ամեայ Մվանավասայի մահը վրայ է հասել հինգշաբթի վաղ առաւօտեան: Զամբիայի առաջնորդի մահուան պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդւում: Անցած կիրակի Մվանավասան հիպերտոնիկ նոպայից յետոյ շտապ տեղափոխուել էր հիւանդանոց եգիպտական Շարմ աշ-Շեյխ առողջարանային քաղաքում, ուր նա ժամանել էր մասնակցելու աֆրիկեան պետութիւնների 11-րդ գագաթնաժողովին: Երեքշաբթի Զամբիայի նախագահը փոխադրուել էր Փարիզ:
  -   Միջազգային