ՅՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ «ԿՆՈՋ<br /> ԱՇԽԱՐՀԸ» ԵՕԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ՅՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ «ԿՆՈՋ
ԱՇԽԱՐՀԸ» ԵՕԹԵՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 03-07-2008 18:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ExpoMedia» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի նախաձեռնութեամբ յուլիսի 4-6-ին Հայաստանի նկարիչների միութիւնում կբացուի «Կնոջ աշխարհը» եօթերորդ միջազգային ցուցահանդէսը: Ցուցահանդէսի նպատակն է նորովի ներկայացնելու գործարար կնոջ կերպարը` փոխշահավետ գործարար կապեր հաստատելու, ինչպէս նաեւ նոր գործընկերներ գտնելու առումով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են կենտրոնից, ցուցահանդէսում կներկայացուեն կոսմետիկա, գեղեցկութեան սրահների, պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժութեան կենտրոնների ծառայութիւններ, բուժիչ եւ դիետիկ սնունդ, զարդեր եւ այլն:
  -   Տնտեսութիւն