2008 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ<br /> ԳՆԵՐԸ 7,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԳՆԵՐԸ 7,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 03-07-2008 02:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունիսին նախորդ տարուայ դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրուել է պարենային ապրանքների 7,3% գնաճ, իսկ 2008թ.-ի մայիսի համեմատ` 1,4% գնանկում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, դիտարկուող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում 2008թ.-ի յունիսին մայիսի համեմատ արձանագրուել է 12,2-0,2% գնանկում, իսկ միւս 8 ապրանքախմբերում` 0,2-5,5% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրուել է 12,2% գնանկում, ինչը հիմնականում պայմանաւորուել է թարմ «սիգ» տեսակի ձկան 13,8% գնանկումով: 2008թ.-ի յունիսին մայիսի համեմատ բանջարեղէնի եւ կարտոֆիլի գները նուազել են 9,8%-ով, իսկ 2007թ.-ի յունիսի համեմատ` 22,7%-ով: 2008թ. յունիսին մայիսի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է կանաչ լոբու 58%, կանաչ պղպեղի 46,8%, լոլիկի 38,7%, խառը կանաչեղենի 27,2%, սմբուկի 24,9%, վարունգի 19,7%, գլուխ սոխի 2,3% գնանկում: Դրան զուգընթաց, գազարի գինն աճել է 2,1 անգամ, ճակնդեղինը` 2,4 անգամ, կաղամբինը` 1,8 անգամ, կարտոֆիլինը` 6%-ով, սխտորինը` 5,7%-ով: Մրգի ապրանքախմբում 2008թ.-ի յունիսին մայիսի համեմատ արձանագրուել է 9,5%, իսկ 2007թ.-ի յունիսի համեմատ` 11,3% գնանկում: Ձուի միջին հանրապետական գինը 2008թ.-ի յունիսին մայիսի համեմատ նուազել է 3,7%-ով, կաթնամթերքին` 0,2%-ով, ոգելից խմիչքի եւ ծխախոտինը` 0,1%-ով: Այլ մթերքի ապրանքախմբում 2008թ.-ի յունիսին 2007թ.-ի յունիսի համեմատ գրանցուել է 14,5%, իսկ 2008թ.-ի մայիսի համեմատ` 4% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանաւորուել է աղի 4,7%, սեւ պղպեղի 6,7%, սննդի սոդայի 9% թանկացմամբ: 2008թ.-ի յունիսին մայիսի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է ոչ ոգելից խմիչքի 5,5% գնաճ, ինչը հիմնականում «Ջերմուկ» հանքային ջրի (ապակեայ շշերով) 12,8% թանկացման արդիւնք է: Հացամթերքի ապրանքախմբում 2008թ.-ի յունիսին 2007թ.-ի յունիսի համեմատ արձանագրուել է 36,1%, իսկ 2008թ.-ի ապրիլի համեմատ` 0.9% գնաճ: Վերջինիս մեծապէս նպաստել է բրնձի 9,1%, ցորենի` 5% գնաճը: Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2008թ.-ի յունիսին 2007թ.-ի յունիսի համեմատ գրանցուել է 18,5%, իսկ 2008թ.-ի մայիսի համեմատ` 2,1% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանաւորուել է սուրճի 4,4% գնաճով: 2008թ.-ի յունիսին 2007թ.-ի յունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում արձանագրուել է 5,9%, իսկ 2007թ.-ի մայիսի համեմատ 0,4% գնաճ: Տաւարի, խոզի եւ ոչխարի մսի գները 2008թ.-ի յունիսին մայիսի համեմատ թանկացել են, համապատասխանաբար, 0,3%, 0,5 եւ 9,9%-ով: Հրուշակեղէնի, կենդանական եւ բուսական իւղի, շաքարաւազի ապրանքախմբերում 2008թ.-ի յունիսին մայիսի համեմատ գրանցուել է 0,2-0,9% գնաճ:
  -   Տնտեսութիւն