ՆՈՒԲԱՐԱՇԷՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է,<br /> ՈՐ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԵԾ ԵՎ ԲՌՆՈՒԹԻՒՆ Է ԿԻՐԱՌՈՒԵԼ<br />


ՆՈՒԲԱՐԱՇԷՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է,
ՈՐ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԵԾ ԵՎ ԲՌՆՈՒԹԻՒՆ Է ԿԻՐԱՌՈՒԵԼ

  • 01-07-2008 21:24:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնյանին հասցէագրուած դիմումի քննութեան ընթացքում պարզուել է, որ յունիսի 24-ից ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժկական կենտրոն»-ի Նուբարաշէն հոգեբուժական կլինիկայում գտնուող Երեւան քաղաքի բնակիչ Հ.Բ.-ի հոգեկան վիճակի խանգարումը պայմանաւորուած է եղել նրա նկատամամբ ծեծ եւ բռնութիւն կիրառելու հետեւանքով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 12 յօդուածի պահանջներով, Ա.Յարութիւնեյանը Հ.Բ.-ի հարցի կապակցութեամբ դիմել է ՀՀ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանին: Պաշտպանը խնդրել է նախարարին հնարավորինս սեղմ ժամկէտներում յայտնել, թէ ինչ հիւանդութեամբ է տառապում Հ.Բ.-ն, եւ, հաշուի առնելով այն, որ քաղաքացին նախկինում որեւէ հոգեկան հիւանդութեամբ չի տառապել եւ հոգեբուժական դիսպանսերում չի հաշուառուել, պարզել` կարօ՞ղ էր արդեօք այդ հիվանդությունն առաջանալ ծեծի եւ բռնութեան արդիւնքում:
  -   Մարդու իրաւունքներ