2008 Թ. ՅՈՒՆԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 0,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ. ՅՈՒՆԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ 0,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 28-06-2008 21:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. յունիսին 2007թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 6,8% եւ 0,3%: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում սպառողական գների 3,9% հավելաճին զուգընթաց հանրապետութիւնում գրանցուել է հաշուարկային փոխարժէքի 5,4% նուազում: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ. յունիսին մայիսի համեմատ հանրապետութեան սպառողական շուկայում արձանագրուած 0,5% գնանկումն ուղեկցուել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 0,7% նուազումով (ՀՀ դրամն արժեվորվել է): 2008թ. յունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 305,13 դրամ, ինչը 11,5%-ով ցածր է նախորդ տարուայ յունիսի համապատասխան ցուցանիշից (344,8 դրամ):
  -   Տնտեսութիւն