ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 28-06-2008 21:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ. յունիսին մայիսի համեմատ գրանցուած 1,3% գնաճի վրայ իր որոշակի ազդեցութիւնն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 6,2% եւ 12,3% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ. հունիսիսն մայիսի համեմատ գորգեղէնի, խոհանոցային սպասքի, գրենական պիտոյքների, կողկեղենի, դեղամիջոցների, հագուստի եւ կտորեղէնի, կահոյքի, լւացող միջոցների, շինանիւթերի, անձնապիտոյ ապրանքների գներն աճել են 0,1-2,4%-ով, իսկ ոսկերչական ապրանքների, վառելիքի, այգեգործական ապրանքների, կենցաղային էլեկտրաապրանքների, տեքստիլեղենի եւ մշակոյթի ապրանքների գները 2,4-0,1%-ով նուազել են:
  -   Տնտեսութիւն