ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԼԱՆԱՒՈՐՈՒԱԾ<br /> ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԼԱՆԱՒՈՐՈՒԱԾ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ՀԵՏ

  • 24-06-2008 18:10:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը եւ նրա կողմից ստեղծուած աշխատանքային խումբը յունիսի 23-ին այցելել են «Երեւան-Կենտրոն» եւ «Վարդաշէն» ՔԿՀ-ներ, որտեղ առանձնազրոյցներ են ունեցել կալանաւորուած ԱԺ պատգավորներ Յակոբ Յակոբեանի, Մեասնիկ Մալխասեանի, Սասուն Միքայելեանի, ինչպէս նաեւ ՀՀՇ վարչութեան նախագահ Արարատ Զուրաբյանի, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ գլխաւոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրեանի հետ: Վերջիններս իրենց դժգոհութիւնն ու վրդովմունքն են արտայայտել, իրենց պնդմամբ, չհիմնաւորուած մեղադրանքների, անօրինական կալանավորումների, ինչպէս նաեւ իրենց ազգականների եւ բարեկամների նակատմամբ անհիմն հետապնդումների առթիւ: Հանդիպումների ընթացքում նրանք դժգոհութիւն են յայտնել նաեւ վարոյթն իրականացնող մարմնի գործողութիւններից. մասնաւորապէս, ըստ կալանաւորների, չեն կատարւում անհրաժեշտ քննչական գործողութիւններ կամ կալանքի տակ պահելու միջնորդութիւնները անհիմն են, որոնք, սակայն, բաւարարւում են դատարանների կողմից: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, նշուած քրէակատարողական հիմնարկների վարչակազմի գործունէութիւնից կալանաւորուածները որեէ դժգոհութիւն չեն յայտնել:
  -   Մարդու իրաւունքներ