«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԻ ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԵՐԻՑ ՄԷԿԸ<br /> ՆՈՒԻՐՈՒԱԾ Է ՎԻԼԵԱՄ ՍԱՐՈԵԱՆԻ 100-ԱՄԵԱԿԻՆ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԻ ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԵՐԻՑ ՄԷԿԸ
ՆՈՒԻՐՈՒԱԾ Է ՎԻԼԵԱՄ ՍԱՐՈԵԱՆԻ 100-ԱՄԵԱԿԻՆ

  • 18-06-2008 18:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի յոբելեանական ծրագրերից մէկն ամբողջապէս նուիրուելու է Վիլեամ Սարոեանի ծննդեան 100-ամեակին: Հայ հանդիսատեսը այդ օրերին առաջին անգամ հնարաւորութիւն կունենայ դիտել 1940-ականներին Հոլիվուդում Սարոեանի ստեղծագործությունների հիման վրայ նկարահանուած երեք կինոնկարները, ինչպէս նաեւ մեծ գրողի նկարահանած «Լաւ գործը» կարճամետրաժ 10 րոպէանոց ֆիլմը: Ինչպէս յունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կինոգետ Արծուի Բախչինեանը, Վիլեամ Սարոեանը իր ստեղծագործական կեանքը սկսել է Հոլիվուդի ոսկեդարի ժամանակաշրջանում: Ամերիկահայ մեծանուն գրողը սերտ առնչութիւններ է ունեցել կինոարուեստի հոտ: Նա հանդէս է եկել նաեւ որպէս կինոքննադատ եւ կինոբեմադրիչ: 1943 թուականին Սարոեանը «Մարդկային կատագերգություն» ֆիլմի լաւագոյն սցենարի համար արժանացել է ամերիկեան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Սարոեանի գործերի հիման վրայ ստեղծուել են 15-ից աւելի անիմացիոն եւ խաղարկային ֆիլմեր, իսկ հեռուստաֆիլմերն ու ներկայացումները հասնում են մի քանի տասնեակի: Փառատոնի օրերին Հայաստան կժամանի նաեւ Հարաւային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սարոյանագետ Տիգրան Գույումջեանը, ով հանդէս կգայ «Սարոեանը եւ կինեմատոգրաֆիան» թեմայով դասախոսութեամբ: Այդ օրերին տեղի կունենայ նաեւ Արծուի Բախչինեանի կազմած «Չորս տեսիլք. Սարոեանը եւ Հոլիվուդի դերասանուհիները» գրքոյկի շնորհանդէսը:
  -   Մշակոյթ