«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՍԿՍՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾ» ԾՐԱԳԻՐԸ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՍԿՍՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ
ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾ» ԾՐԱԳԻՐԸ

  • 18-06-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի յուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկէ ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատօնի շրջանակում առաջին անգամ կանցկացուի «Հայկական կինոնախագիծ» ֆորումը, որին կմասնակցեն հայազգի կինոգործիչներ Հայաստանից եւ արտերկրից: Ֆորումի շրջանակներում հայազգի կինոռեժիսորները փառատոնի օրերին կմշակեն 1-ական վաւերագրական եւ խաղարկային ֆիլմերի ծրագրեր, ինչի արդիւնքում էլ մինչեւ 2010 թուվականը կը նկարահանուեն երկու ֆիլմեր: Ինչպէս յունիսի 18-ի մամլոյ ասուլիսում նշեց ֆորումի պատասխանատու, կինոգետ Դավիթ Մուրադեանը, 8-9 ռեժիսորներ 90- րոպէանոց խաղարկային կինոնկարի համար կներկայացնեն 10-րոպանոց ֆիլմերի նախագծեր, որից յետոյ բոլոր այդ կինոնկարները կմեկտեղվեն մէկ ֆիլմում, որի պայմանական անունը «Տուն» է լինելու: Նոյն այդ տարբերակով ռեժիսորները կաշխատեն նաեւ վաւերագրական «Հող» կինոնկարի համար: Դավիթ Մուրադեանը նշեց, որ այսպիսի եղանակով ֆիլմ նկարելը արեւմտյան երկրներում մեծ պրակտիկա ունի: «Հայկական կինոնախագիծ» ֆորումը բացառիկ հնարաւորութիւն է համաշխարհային կինոռեժիսուրայի կոնտեքստում ներկայացնել հայկական կինոն, եւ, միւս կողմից համաշխարհային կինոմտածողությունը բերել Հայաստան»,- ասում է կինոգետը: Ըստ Դ.Մուրադեանի, ի տարբերութիւն «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի, որի նպատակն էր մեկտեղել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հայ ռեժիսորներին, ֆորումի նպատակն է ստեղծել կինո` հայ ռեժիսորների ուժերով: Վաւերագրական ֆիլմի նախագիծը կղեկավարի Յարութիւն Խաչատրեանը, իսկ խաղարկայինինը` Ատոմ Էգոյանը: Դավիթ Մուրադեանը յայտնեց նաեւ, որ նախագծերի իրականացման համար հրաւէրներ են ուղարկուել 50-ից աւելի ռեժիսորների:
  -   Մշակոյթ