ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 63 ՄԱՐԴՈՒ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ՊԱՅԹԻՒՆԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 63 ՄԱՐԴՈՒ

  • 18-06-2008 16:40:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադի հիւսիս-արեւմուտքում` Էլ-Հուրրիա թաղամասում, իրականացուած ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհուել է 63 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 75 մարդ: Այս մասին հաղորդել են իրաքեան ոստիկանութեան աղբիւրները: Ականապատուած բեռնատարը պայթեցուել է երեքշաբթի երեկոյեան քաղաքի առաւելապէս շիաներով բնակեցուած թաղամասի շուկաներից մէկում: Որեւէ խմբաւորում չի ստանձնել ահաբեկութեան պատասխանատւութիւնը:
  -   Միջազգային