ԱՄՆ-Ը ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐԱՔՈՒՄ<br />


ԱՄՆ-Ը ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐԱՔՈՒՄ

  • 11-06-2008 18:25:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը չի ծրագրում մշտական ռազմաբազաներ տեղակայել Իրաքում: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցութիւնների արդիւնքներին նուիրուած մամլոյ ասուլիսում: «Կարծում եմ, ամէն բան կաւարտուի Իրաքի հետ ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագրի ստորագրմամբ»,- ասել է Բուշը` ընդգծելով, որ տուեալ պահին ամերիկեան զորակազմը մերձաւորարեւելեան այդ երկրում գտնւում է «ինքնիշխան իրաքեան կառավարութեան հրաւէրով»: ԱՄՆ-ի նախագահը հերքել է իբր ծրագրւող մշտական բազաների շինարարութեան մասին մամուլի կողմից տարածւող տեղեկությունները:
  -   Միջազգային