2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 4,4%-ՈՎ,<br /> ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 37,2%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 4,4%-ՈՎ,
ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ` 37,2%-ՈՎ

  • 10-06-2008 04:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2008թ.-ի յունուար-ապրիլին, ընթացիկ գներով, կազմել է 472,3 մլրդ դրամ կամ 1 մլրդ 531,4 մլն ԱՄՆ դոլար, այդ թւում ապրանքների արտահանումը` 104 մլրդ դրամ կամ 337,2 մլն դոլար, իսկ ներմուծումը` 368,3 մլրդ դրամ կամ 1 մլրդ 194,2 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշուէկշիռը բացասական է 264,3 մլրդ դրամով (857 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնութեամբ ստացուած բեռների` 258,7 մլրդ դրամով (838,9 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-ապրիլին արտահանման ծաւալը 2007թ.-ի յունուար-ապրիլի նկատմամբ աճել է 4,4%-ով, իսկ ներմուծմանը` 37,2%-ով: 2008թ.-ի յունուար-ապրիլին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծաւալը կազմել է 101 մլն 501,6 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ համեմատ նուազել է 0,9%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 349 մլն 716,1 հազ. դոլար` աճելով 35,3%-ով: Ռուսաստան արտահանման ծաւալը կազմել է 64 մլն 524,7 հազ. դոլար եւ նուազել 0,4%-ով, իսկ ներմուծումը` 212 մլն 121 հազ. դոլար եւ աճել 22,1%-ով: Վրաստան արտահանման ծաւալը կազմել է 21 մլն 501 հազ. դոլար (աճը` 0,7%), ներմուծմանը`46 մլն 915,3 հազ. դոլար (աճը` 37,6%), Ուկրաինա արտահանման ծաւալը կազմել է 7 մլն 684,9 հազ. դոլար (նուազումը` 17,6%), ներմուծմանը` 77 մլն 188,8 հազ. դոլար (աճը` 82,5%): Եւրոմիութեան երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-ապրիլին կազմել է 194 մլն 438,9 հազ. դոլար եւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել 28,1 %-ով, իսկ ներմուծումը` 348 մլն 36,2 հազ. դոլար` աճելով 32,5%-ով: Բելգիա արտահանման ծաւալը կազմել է 29 մլն 161,5 հազ. դոլար (աճը` 4,7%), ներմուծումը` 42 մլն 384,8 հազ. դոլար (նուազումը` 16,4%): Բուլղարիա արտահանման ծաւալը կազմել է 14 մլն 669,2 հազ. դոլար (աճը` 2,4 անգամ), ներմուծումը` 6 մլն 704,8 հազ. դոլար (աճը` 26,7%): Գերմանիա արտահանման ծաւալը կազմել է 64 մլն 669,8 հազ. դոլար (աճը` 30,6%), իսկ ներմուծմանը` 49 մլն 520,8 հազ. դոլար (աճը` 64,8%): Ֆրանսիա արտահանման ծաւալը կազմել է 3 մլն 331,9 հազ. դոլար (աճը` 20,4%), ներմուծումը` 32 մլն 109,8 հազ. դոլար (աճը` 88,1%): Յունաստան արտահանման ծաւալը կազմել է 118,7 հազ. դոլար (նուազումը` 65,1%), ներմուծումը` 6 մլն 729,7 հազ. դոլար (նուազումը` 70,1%): 2008թ.-ի յունուար-ապրիլին Հայաստանից Իտալիա են արտահանուել 12 մլն 48,5 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 3%), ներմուծուել` 38 մլն 24,7 հազ. դոլարի (աճը` 23.2%), Նիդեռլանդներ արտահանուել են 46 մլն 796,8 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 30,2%), ներմուծուել` 15 մլն 990,9 հազ. դոլարի (աճը` 82,4%): Նշուած ժամանակահատուածում Մեծ Բրիտանիա արտահանուած ապրանքների ծաւալը կազմել է 6 մլն 921,5 հազ. դոլար (աճը` 8,7 անգամ), ներմուծուած ապրանքներինը` 37 մլն 451 հազ. դոլար (աճը` 19,3%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10 մլն 356,8 հազ. դոլար (աճը` 78,4%) եւ 7 մլն 385,2 հազ. դոլար (աճը` 2,2 անգամ), Լեհաստանի պարագայում, համապատասխանաբար, 2 մլն 89,7 հազ. դոլար (աճը` 8,3%) եւ 5 մլն 420,4 հազ. դոլար (աճը` 2,9 անգամ), Սլովակիայի պարագայում` 118,3 հազ. դոլար (աճը` 18,9 անգամ) եւ 2 մլն 759,1 հազ. դոլար (աճը` 2,5 անգամ) : Բացի ԱՊՀ ու Եւրոմիութեան երկրներից, այլ երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-ապրիլին կազմել է 41 մլն 235,4 հազ. դոլար (նուազումը` 40,1%), ներմուծմանը` 496 մլն 422,5 հազ. դոլար (աճը` 42,1%): Այդ թւում Իսրայել արտահանումը կազմել է 1 մլն 660,7 հազ. դոլար (նուազումը` 85,5%), ներմուծումը` 3 մլն 44,2 հազ. դոլար (նուազումը` 82,5%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10 մլն 723,6 հազ. դոլար (նուազումը` 26%) եւ 68 մլն 562,7 հազ. դոլար (աճը` 13,1%), Արաբական Միացեալ Էմիրությունների պարագայում` 5 մլն 379,1 հազ. դոլար (աճը` 2,2 անգամ) եւ 119 մլն 672 հազ. դոլար (աճը` 42,5%), Իրանի պարագայում` 7 մլն 924,7 հազ. դոլար (աճը` 32,9%) եւ 49 մլն 576,3 հազ. դոլար (աճը` 29%), Թուրքիայի պարագայում` 629,2 հազ. դոլար (նուազումը` 54,6%) եւ 40 մլն 25 հազ. դոլար (աճը` 60,4%), Շվեյցարիայի պարագայում` 6 մլն 255,5 հազ. դոլար (նուազումը` 65,9%) եւ 27 մլն 395,8 հազ. դոլար (աճը` 40,3%), Չինաստանի պարագայում` 395,1 հազ. դոլար (աճը` 2,8 անգամ) եւ 32 մլն 671,4 հազ. դոլար (աճը` 55,3%): Հայաստանից Պանամա արտահանումը կազմել է 50,4 հազ. դոլար (2008թ.-ի յունուար-ապրիլին ապրանքներ չեն արտահանուել), այդ երկրից ներմուծումը կազմել է 34 մլն 283,2 հազ. դոլար (աճը` 34,1%), Հնդկաստանի պարագայում` 708,3 հազ. դոլար (աճը` 17,3%) եւ 4 մլն 188 հազ. դոլար (աճը` 39,9%), Կանադայի պարագայում` 2 մլն 475,7 հազ. դոլար (նուազումը` 35,4% ) եւ 8 մլն 662,8 հազ. դոլար (աճը` 2,3 անգամ):
  -   Տնտեսութիւն