ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏԻ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ԲԱՐՁՐ գնաճ<br />


ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏԻ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ԲԱՐՁՐ գնաճ

  • 22-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանում գնաճի մակարդակն ամենաբարձրն է ԱՊՀ երկրների շարքում: Այս մասին մայիսի 22-ին Երեւանում Լրատվամիջոցների կովկասեան ինստիտուտի կողմից կազմակերպուած «Կովկաս-2007» միջազգային կոնֆերանսում նշեց Բաքուի «3-րդ հայեացք» լրատուական-վերլուծական գործակալութեան գլխաւոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը: Նա նշեց, որ 2007 թ. Ադրբեջանում գնաճը կազմել է 16,7%` ծրագրուած 9%-ի դիմաց: Այս միտումը կշարունակուի եւս 2-3 տարի: Գնաճի նման բարձր մակարդակի պատճառներից մէկը, ըստ փորձագետի, կառավարութեան կողմից իրականացուած «շոկային թերապիան էր», երբ մի քանի տարի նոյն մակարդակի վրայ մնալուց յետոյ գները անցած տարեսկզբին կտրուկ աճեցին: Մասնաւորապէս, բնակչութեան համար 300%-ով աճել են էլեկտրաէներգիայի, 320%-ով` ֆիքսուած հեռախօսակապի, 50%-ով` վառելիքի գները: Փորձագետը նշեց նաեւ, որ 2007 թ. Ադրբեջանի ներմուծումը 420 մլն մանաթով (1 մանաթը մօտ 1,1 դոլար է) գերազանցել է արտահանումը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ աճում է Ադրբեջանի կախուածութիւնը արտաքին շուկաներից: «Այսօր երկիրը ներմուծում է անհրաժեշտ սննդամթերքի կէսը: Ցավոք, մենք չենք նկատում, ինչպէս ենք մսխում մեր նաւթային եկամուտները», - նշեց Ռ.Ռաջաբովը: Ըստ փորձագետի, նաւթադոլարները չեն ազդում գնաճի վրայ, քանի որ հիմնականում մնում են արտասահմանեան բանկերում: Ըստ Ռ.Ռաջաբովի, Բաքուն դարձել է ԱՊՀ-ում ամենաթանկ քաղաքը: Երկրում պահպանւում է մենաշնորհների եւ կոռուպցիայի բարձր մակարդակ: Չնայած երկրի բնակչութեան եկամուտները անցած տարուայ ընթացքում աճել են 35%-ով, բնակչութեան 20%-ը ապրում է աղքատութեան շեմից ներքեւ: Փորձագետի խօսքերով, 2001թ. համեմատ 2007թ. Ադրբեջանում ՀՆԱ-ն բնակչութեան մէկ շնչի հաշւով աճել է 5 անգամ, կամ 714,3 ամն դոլարից մինչեւ 3474 դոլար: Սակայն անգամ պաշտօնատար անձինք խօստովանում են, որ ՀՆԱ-ի կառուցուածքը չի համապատասխանում զարգացած երկրների տնտեսութեանը յատուկ կառոցվածքին, իսկ ազգային տնտեսութեան մէջ առաջատար դիրքերում է նավթագազային ոլորտը: Ռ.Ռաջաբովը նշեց, որ ընթացիկ տարում նաւթի ադրյունահանումը կհասնի իր ամենաբարձր մակարդակին, այնուհետեւ նվազելու միտումով: Արդիւնքում կնուազեն նաեւ արտասահմանեան ներդրումները եւ զուգահեռաբար կաճի պետական ներդրումների ծաւալը:
  -   Տնտեսութիւն