2008Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ<br /> ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԶԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՒԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ<br /> 18%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԶԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՒԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ
18%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 19-05-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ֆիզիկական անձանց` առանց բանկային հաշուի բացման, փոխանցումներն իրականացւում ենն ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպութիւնների միջոցով: ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը յաճախորդների դրամական փոխանցումները արագ իրականացնելու նպատակով անդամակցում ենն ընդհանուր առմամբ 18 միջազգային համակարգերի (WESTERN UNION, MONEY GRAM, ANELIK, UNISTREAM, CONTACT եւ այլ համակարգերի): ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի առաջին եռամսյակում այս համակարգերին մասնակից բանկերի միջոցով Հայաստան փոխանցումների ծաւալը կազմել է 70 մլրդ 659 մլն ՀՀ դրամ կամ մօտ 229,4 մլն ԱՄՆ դոլար (քանակը` 309 218), որը 8,5 անգամ գերազանցել է արտասահման կատարուված փոխանցումների ծաւալը. արդիւնքում, դրամական միջոցների զուտ ներհոսքը առեւտրային բանկերի միջոցով կազմել է 62 մլրդ 353 մլն դրամ: Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աւելացել է 1,2 անգամ (9 մլրդ 166 մլն դրամով): Այս համակարգերով ՀՀ կատարուված մէկ փոխանցման միջին ծաւալը կազմել է 229 հազ. դրամ. եւ 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աւելացել 11 հազ. դրամով: Այս տարուայ առաջին եռամսյակում միջազգային վճարային համակարգերի անդամակցող եւ դրամական փոխանցում իրականացնող կազմակերպութիւնները ՀՀ իրենց յաճախորդներին կատարել են 3,6 մլրդ դրամի վճարում, այդ թւում` 0,6 մլրդ դրամի վճարումը կատարուել է միջազգային դրամական փոխանցումների իրականացման համակարգերին անդամակցելու միջոցով, իսկ արտասահման կատարուել է 0,07 մլրդ դրամի փոխանցում: Ընդ որում, դրամական փոխանցումների իրականացման համակարգերով յաճախորդներին կատարուված մէկ վճարման միջին ծաւալը կազմում է 88 հազ. դրամ, որը նախորդ տարուայ համեմատ գրեթէ պահպանել է նոյն մակարդակը: 2008թ.-ի առաջին երեք ամիսներին SWIFT համակարգի միջոցով իրականացուած փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղուած վճարումները կազմել են մօտ 42 մլրդ դրամ, որը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աւելացել է 6 մլրդ դրամով. մէկ վճարման ծաւալն աւելացել է 637 հազ. դրամով եւ կազմել 2,38 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի եւ դրամական փոխանցում իրականացնող կազմակերպութիւնների միջոցով Հայաստան ֆիզիկական անձանց ուղղուած դրամական փոխանցումները 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աւելացել են 18%-ով եւ կազմել 116 մլրդ դրամ, իսկ արտասահման կատարուված փոխանցումների ծաւալը` 14%-ով, եւ կազմել 76 մլրդ դրամ:
  -   Տնտեսութիւն