2008Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՊԱՀՀԻՀ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ<br /> ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 2,2<br /> ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է <br />


2008Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՊԱՀՀԻՀ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ
ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 2,2
ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է

  • 19-05-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. առաջին եռամսյակի վերջի դրութեամբ, Պետական արժեթղթերի հաշուառման եւ հաշուարկների իրականացման համակարգին (ՊԱՀՀԻՀ) անդամակցել են ՀՀ տարածքում գործող 5 գործակալ եւ 16 դիլեր բանկեր, Աւանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, մէկ ոչ բանկ դիլեր, ՀՀ Ֆինանսների նախարարութիւնը (պետական պարտատոմսերի թողարկողի կարգավիճակով), Գանձապետական պահառուն, ինչպէս նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը (կենտրոնական պահառուի եւ սեփական պարտատոմսերի թողարկողի կարգավիճակներով): ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան տուեալներով, նշուած համակարգի կողմից պետական (Գանձապետական) արժեթղթերի առաջնային տեղաբաշխման եւ մարման նպատակով ձեւաւորուել է 552 յանձնարարական` 31 մլրդ 414 մլն ՀՀ դրամ (մօտ 102 մլն ԱՄՆ դոլար) ծաւալով, ինչը 2007թ. առաջին եռամսյակի համեմատ աւելացել է 9,7 մլրդ դրամով (որն ամբողջութեամբ կազմում են արժեթղթերի տեղաբաշխման հետ կատարուված վճարումները): Ընդ որում, առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք բերուած պետական պարտատոմսերի դիմաց բանկերի կողմից կատարուել է 20 մլրդ 116 մլն դրամի փոխանցում, իսկ պետական արժեթղթերի մարման դիմաց Գանձապետարանի կողմից կատարուել է 11 մլրդ 297 մլն դրամի փոխանցում: Այդ թւում «Գանձապետական պահառու» համակարգի կողմից պետական արժեթղթերի դիմաց կատարուել է 528 մլն դրամի վճարում, որտեղ 206 մլն դրամ կազմում են արժեթղթերի տեղաբաշխման, եւ 322 մլն դրամ` արժեթղթերի մարման դիմաց վճարումները: ՊԱՀՀԻՀ-ի կողմից ՀՀ ԿԲ-ի սեփական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման եւ մարման նպատակով ձեւաւորուել է 301 յանձնարարական` 64 մլրդ 379 մլն դրամ ծաւալով: Նշուած արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ժամանակ ԿԲ-ի սեփական պարտատոմսերի դիմաց առեւտրային բանկերը կատարել են 25 մլրդ 674 մլն դրամի փոխանցում, իսկ Կենտրոնական բանկը` սեփական արժեթղթերի մարման դիմաց` 38 մլրդ 705 մլն դրամի փոխանցում: 2008թ. առաջին եռամսյակում ՊԱՀՀԻՀ-ի մասնակիցների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով կատարուված գործառնութիւնները նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աւելացել են մօտ 2,2 անգամ եւ կազմել 306 մլրդ 615 մլն դրամ` անուանական արժէքով (այդ թւում` առք ու վաճառք` 221 մլրդ 533 մլն դրամ ծաւալով, ազատ առաքում` 85 մլրդ 82 մլն դրամ ծաւալով): Ընդ որում, գրաւադրման հետ կապուած գործառնութիւնների ծաւալը կազմել է 7 մլրդ 735 մլն դրամ` անուանական արժէքով: DVP` առաքում վճարման դիմաց, սկզբունքով կատարուված առք ու վաճառքի 911 գործառնութիւնների դիմաց վճարուել է 145 մլրդ 83 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն