ԿԱՊԱՆՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ԲՐՈՒՑԵԼՅՈԶ<br />


ԿԱՊԱՆՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ԲՐՈՒՑԵԼՅՈԶ

  • 16-05-2008 20:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԿԱՊԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սննդամթերքի անվտանգութեան եվ անասնաբուժական պետական տեսչության Սիւնիքի մարզային ծառայութիւնը այս օրերին Կապանի տարածաշրջանի Գեղի ու Դավիթբեկ գիւղական համայնքներում յայտնաբերել է բրուցելյոզի դէպքեր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգութեան եվ անասնաբուժական պետական տեսչության Սիւնիքի մարզային ծառայութեան Կապանի անասնաբույժ Արթուր Խաչատրեանը, հիւանդ անասուններն արդէն մեկուսացվել են, սկսուել է դրանց հարկադիր սպանդը: Կապանի բժշկական կենտորնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալեանի տեղեկացմամբ, բաժանմունքում միայն այս տարուայ յունուարից մինչեւ օրս բրուցելյոզով հիւանդ 8 մարդ է բուժուել, ինչը, ըստ բժշկի, մեծ թիւ է նախորդ տարիների հետ համեմատած: Ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին հիւանդները եղել են Դավիթբեկից. Գեղիից հիւանդներ կենտրոնը չի ընդւոնել:
  -   Հասարակութիւն