ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ԱՐՄԷՆՏԵԼ»-ԻՆ ԵՎ<br /> ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՆՔԵԼ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՅՈՒՇԱԳԻՐ<br />


ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ԱՐՄԷՆՏԵԼ»-ԻՆ ԵՎ
ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՆՔԵԼ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՅՈՒՇԱԳԻՐ

  • 16-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողով (ՍՄՊՊՀ) «արմէնտել»-ի դէմ պրովայդերների բողոքների հիման վրայ յարուցուած վարոյթի շրջանակներում մայիսի 16-ին անցկացուել է քննարկում-խորհրդակցութիւն` ՏՄՊՊՀ-ի, Հարնային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի, պրովայդերների եւ «արմէնտել»-ի ներկայացուցիչների մասնակցութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Արմինէ Ուդումյանը, խոհրդակցության նպատակն էր խրախուսել երկու կողմերի միջեւ խնդրի վերաբերեալ համաձայնութեան հասնելու համար ընթացող բանակցութիւնները: «Յանձնաժողովը երբեք չի համարել, որ տուգանքները մրցակցային մտածողութեան բերելու լաւագոյն ձեւն են, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս, որ շարունակեք քննարկումները, արդէն ձեռք բերուած համաձայնութիւնները հստակեցնեք»,- ասել է վարոյթի աշխատանքները համակարգող, ՏՄՊՊՀ-ի անդամ Հրայր Արամեանը: Կողմերի ներկայացուցիչներին նա հաւաստիացրել է, որ այդ յանձնաժողովի համար իրականում էական է ոչ թէ խախտումն արձանագրելը, տուգանքների ենթարկելը, այլեւ բիզնեսի զարգացմանն ու մրցակցութեանը խոչընդոտող սահմանափակման վերացումը, ուստիեւ` կողմերի միջեւ ընթացող բանակցութիւնները Յանձնաժողովի համար վարոյթը աւարտելու նախընտրելի եղանակն են: Հ.Արամեանը նշել է, որ Յանձնաժողովի համար վարոյթը աւարտուած կհամարուի եւ հնարաւոր խախտման հանգամանքների վերլուծութիւնը կդադարեցուի այն պարագայում, եթէ պրովայդերների բարձրացրած հարցերի լուծումն ամրագրուի երկու կողմերի միջեւ կնքւող համաձայնութեան հուշագրում: Խորհրդակցութեան ընթացքում «արմէնտել»-ի ներկայացուցիչները յհայտարարեցին խնդիրը բանակցութիւնների միջոցով լուծելու իրենց պատրաստակամութիւնը, իսկ պրովայդերների ներկայացուցիչները նախընտրելի համարեցին վարոյթում արծարծուող խնդիրների լուծումը Յանձնաժողովի որոշմամբ ամրագրելու տարբերակը, որը նրանց յուշագրի դրոյթների կատարման լրացուցիչ երաշխիքներ կտայ: Ըստ նոյն աղբիւրի, «Վեբ» եւ «Արմինկօ» ընկերութիւնները դիմել են Յանձնաժողով, յայտնելով, որ «արմէնտել» ընկերութեան կողմից ինտերնետ հասանելիութեան ծառայութիւնների տրամադրման պայմաններում առկայ է մրցակցութեան սահմանափակում: Համաձայն դիմումների, «արմէնտել»-ը ինտերնետ հասանելիութեան Hi-Line Unlimited ծառայութիւնը տրամադրում է` «օգտագործելով հեռախօսային ցանցի պատմականօրէն մենաշնորհային կարգով իրեն պատկանող գծի ենթակառուցվածքները, որոնց օգտագործման հնարաւորութիւնից զրկուած են այլ ինտերնետ ծառայութիւններ մատուցող ընկերութիւնները»: Միաժամանակ, ըստ «Վեբ»-ի եւ «Արմինկօ»-ի, «արմէնտել»-ն այլ օպերատորներին չի տրամադրում կապուղիներ: Յանձնաժողով դիմած պրովայդերներին օրերս միացել է նաեւ «քրոսսնեթ» ընկերութիւնը:
  -   Տնտեսութիւն