ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ ԳՆԱՃ ՉԿԱՅ,- ՊՆԴՈՒՄ Է<br /> ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ ԳՆԱՃ ՉԿԱՅ,- ՊՆԴՈՒՄ Է
ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 16-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանի խօսքերով, այս պահին մրցակցային դիրքի չարաշահման մասին ահազանգ յանձնաժողովը չունի: Այս մասին նա նշեց մայիսի 16-ին լրագրողների հետ զրոյցում: Ըստ Ա.Շահնազարեանի, 30 ապրանքաշուկաներում իրականացնել գների ամէնօրեայ մոնիտորինգը, որը յանձնաժողովն իրականացնում է դեկտեմբերից, ցոյց է տալիս, որ որոշ ապրանքների գնաճ կայ, սակեան այն զգալի չէ եւ կազմում է ընդամէնը 1-2%: Այս ապրանքատեսակից միայն բրինձը եւ խոզի մինս են, որ 30%-ով թանկացել են: Այն հարցին, թէ ինչով է պայմանաւորուած բոլոր ապրանքախմբերում նկատւող գնաճը, յանձնաժողովի նախագահը նշեց, որ միջազգային տնտեսական խորը ճգնաժամի հետեւանքով աշխարհի բոլոր երկրներում նկատւում են սոցիալական նշանակութեան ապրանքատեսակների գնաճի երեւոյթներ: Յանձնաժողովի խնդիրն է հետեւել, որպէսզի Հայաստանում գնաճի տեմպը չգերազանցի միջազգային շուկայում գրանցուող աճը: Մասնաւորապէս, 2006 թ. դեկտեմբերին կար կարագի եւ ձեթի շուկայում առաջանցիկ գների բարձրացում, սակայն այն բանից յետոյ, երբ 40 տնտեսվարող սուբյեկտներ տուգանվեցին, այս երեւոյթը կանխվեց: Ա.Շահնազարեանը նշեց, որ նոր կառավարութեան որդեգրած տնտեսական քաղաքականութեան արդյուքում որոշակի փոփոխութիւններ են կատարուել: Մասնաւորապէս, մաքսային վարչարարության կատարելագործման հետեւանքով կայ մաքսային արժէքների որոշակի նուազում եւ յանձնաժողովը պատրաստւում է պարզել, թէ ինչու, մասնաւորապէս, ձեթի եւ կարագի մաքսային արժէքի որոշակի նուազման պարագայում չեն իջել համապատասխան ապրանքների գները: Այն հարցին, բավարա՞ր են արդոք խախտումներ թոյլ տուած ընկերութիւնների նկատմամբ կիրառուող տուգանքների չափերը, Ա.Շահնազարեանը նշեց, որ մեծ չափերի տուգանքների կիրառումը բացասաբար կարող է ազդել բիզնեսի վրայ: Յանձնաժողովի նախագահը հոյս յայտնեց, որ խորհրդարանը շուտով կհաստատի Հանրապետական կուսակցութեան առաջին ընթերցմամբ ընդունած օրենսդրական նախաձեռնութիւնը, ըստ որի բարեխիղճ մրցակցութեան կամ հակամրցակցային համաձայնութեան դէպքում գնի չհիմնաւորուած բարձրացման դէպքում առաջացած շահոյթն ամբողջութեամբ պէտք է մուտքագրուի պետբիւջէ:
  -   Տնտեսութիւն