ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ 3,8%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ 3,8%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 14-05-2008 14:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ առաջին եռամսյակում Հայաստանում իրականացուել են անհատական բնակելի տների առքուվաճառքի 1 447 գործարքներ, այդ թւում Երեւան քաղաքում` 321: Անցած տարուայ չորրորդ եռամսյակի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը նուազել է 29,6%-ով, ընդ որում Երեւան քաղաքում` 43,7%-ով, իսկ միւս մարզերում միասին վերցրած` 24,2%-ով: Իսկ 2007թ.-ի առաջին եռամսյակի համեմա անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը հաշուետու եռամսյակում աճել է 0,2%-ով, ընդ որում Երեւանում` 21,1%-ով աճել է, իսկ միւս մարզերում միասին վերցրած` 4,5%-ով նուազել: Ըստ ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի տուեալների, այս տարուայ առաջին եռամսյակում Երեւանի համայնքներում անհատական բնակելի տների շուկայական միջին գները 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 3,8%-ով: Շինութեան 250 քմ եւ տնամերձի 400 քմ միջին մակերեսով անհատական բնակելի տների 1 քմ-ի շուկայական նուազագոյն եւ առաւելագոյն գները Կենտրոն համայնքում կազմել են 486 հազար դրամ (մօտ 1567 ԱՄՆ դոլար), Արաբկիրում` 396,4 հազար, Քանաքեռ-Զեյթունում` 307,4 հազար, Նորք-Մարաշում` 265,8 հազար, Աւանում` 267,1 հազար, Էրեբունիում` 265,9 հազար դրամ: Նշուած ժամանակահատուածում հանրապետութեան քաղաքներում անհատական բնակելի տների միջին գները 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 7%-ով եւ 1 քմ-ի համար կազմել. Աշտարակում` 118,9 հազար, Ապարանում` 34,5 հազար, Թալինում` 43,9 հազար, Արտաշատում` 97,5 հազար, Դիլիջանում` 86,9 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն