ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՒԵԼԻ ՔԱՆ 8,5 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱՅ Է ՎԱՐԱԿՈՒԵԼ ՄԱՀԱՑՈՒ<br /> ԱՂԻՔԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ<br />


ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՒԵԼԻ ՔԱՆ 8,5 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱՅ Է ՎԱՐԱԿՈՒԵԼ ՄԱՀԱՑՈՒ
ԱՂԻՔԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ

  • 05-05-2008 20:01:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արդէն աւելի քան 8,5 հազար երեխայ է Չինաստանում վարակուել մահացու աղիքային վիրուսով, որը ներկայ դրութեամբ 25 կեանք է խլել: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալութիւնը: Բոլոր հիւանդների տարիքը չի անցնում վեցից: Նրանց մէջ մեծամասնութիւն են կազմում երկու տարին դեռ չլրացծ երեխաները: ՉԺՀ առողջութեան նախարարութիւնը համազգային պայքար է յայտարարել համաճարակի դէմ: Բժիշկների առաւել մեծ անհանգստութեան պատճառը վիրուսի տարածման արագութիւնն է արեւելյան Անխոյի եւ հարաւային Գուանդունի նահանգներում:
  -   Միջազգային