ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՌԳՐԱՒՈՒԵԼ Է ԿՈԿԱԻՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿ<br />


ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՌԳՐԱՒՈՒԵԼ Է ԿՈԿԱԻՆԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿ

  • 05-05-2008 18:22:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի ոստիկանութիւնը կալանել է երկրի պատմութեան մէջ թմրամիջոցների ամենամեծ խմբաքանակներից մէկը, որի արժէքը սեւ շուկայում կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է «Ռոյթերը»: 140 կգ կոկաինը յայտնաբերուել է երկու աւտոմեքենաների զննության ժամանակ բրիտանական նաւահանգիստներից մէկում: Թմրավաճառների դէմ ձեռնարկուած օպերացիայի ընթացքում ձերբակալուել է եօթ մարդ:
  -   Միջազգային