«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ԵՎ «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-Ը ԴԵՌԵՒՍ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ<br /> ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ<br /> ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ԵՎ «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-Ը ԴԵՌԵՒՍ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 04-05-2008 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ինձ համար մարտահրաւեր է, որ «արմէնտել»-ը («Բիլայն» ապրանքանիշ) եւ «Ղ-Տելեկոմ»-ը («վիվասել» ապրանքանիշ) հետաքրքրուած չեն մասնակցելու Հայաստանի հեռահաղորդակցության համակարգի զարգացման վերաբերեալ քննարկումներին»: Այս մասին յայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը` մայիսի 1-3-ին Ծաղկաձորում կազմակերպուած «ՏՏ ոլորտի ղեկավարների առանց փողկապների» հանդիպման շրջանակներում անցկացուած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խօսքերով, դա նշանակում է, որ «մենք այնպիսի որոշումներ չենք կայացրել կամ այնպիսի գործողութիւններ չենք նախանշել, որոնք կարող են ազդեցութիւն թողնել այդ ընկերութիւնների վրայ: Ըստ նրա, ժամանակի ընթացքում այդ ընկերություններն էլ հետաքրքված կլինեն մասնակցելու այդ քննարկումներին կամ ստիպողաբար, կամ էլ` պէտք է գտնեն մասնակցութեան իրենց հետաքրքրութիւնները: Հանդիպման ժամանակ «Հեռահաղորդակցութիւն եւ անվտանգութիւն» թեմայի քննարկումների ժամանակ բարձրացուած հիմնական խնդիրը վերաբերում էր համացանցով ինտերնետին հասանելիութեան եւ տուեալների փոխանցման ծառայութիւնների որակի եւ գնի ձեւաւորման գործօններին: Նշուեց, որ թէեւ ինտերնետ ծառայութիւնների ոլորտն ազատականացուած է, «արմէնտել» ՓԲԸ-ն այլ պրովայդեր-ընկերութիւններին փաստացի չի տրամադրում վերջնական սպառողի համար (վերջին մղոնի) ինտերնետին հասանելիութեան ծառայութիւններ մատուցելու համար անհրաժեշտ կապուղիներ, խուսափում է իր կապուղիները այլ ընկերութիւնների ցանցերի հետ համակցելուց եւ ինքն է ֆիքսուած հեռախօսակապի ցանցի միջոցով մատուցում ինտերնետին հասանելիութեան եւ տուեալների փոխանցման ծառայութիւններ: Դա «արմէնտել»-ի համար ստեղծում է բնական մենաշնորհի պայմաններ, ամենաէժան գներով նշուած ծառայութիւնները մատուցելու հնարաւորութիւն: Դա անհնար է դարձնում այլ ընկերութիւնների կողմից «վերջին մղոնի» ծառայութիւնների ոլորտում «արմէնտել»-ի հետ մրցակցութիւնը եւ այդ ոլորտ ներդրումների ներգրաւումը: Ըստ Ն.Երիցյանի, պետութեան մասնակցությանմբ նման երկրորդ ցանցի ստեղծման նպատակով կորպորացիայի ստեղծումը աննպատակայարմար է, քանի որ աշխարհում կան այդ ոլորտի նաւթային խոշոր ընկերութիւնների չափի կապիտալացում ունեցող ընկերութիւններ: «Վերջնական եզրայանգում չունեմ, թէ որն է աւելի նպատակահարմար` «Արմէնտել»-ի նկատմամբ կարգաւորման խստացումը, թէ մրցակցային կամ այլընտրանքային հնարաւորութիւնների ստեղծման ռեսուրս ունենալը»,- նշեց նախարարը` յաւելելով, որ քննարկումների արդիւնքում պէտք է պատկերացմում կազմվի այն մասին, թէ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի ընդունման դէպքում 10 տարի յետոյ Հայաստանին ինչ հզորութեամբ եւ որակի ինտերնետ կապուղիներ են անհրաժեշտ լինելու: Այդ պատկերացումը կազմելու համար անհրաժեշտ է անցկացնել հետազօտութիւն մասնաւոր հատուածի եւ պետութեան հնարաւորութիւնների ներգրաւմամբ, այդ կողմերի համաձայնեցուած մօտեցմամբ: Ըստ Ն.Երիցյանի, «հնարաւոր է, որ մեզ համար ամենաէժան տարբերակը լինի «արմէնտել»-ի բնական մենշնորհի ճանաչումը»` այդ ընկերութեան նկատմամբ ինտերնետ հասանելիութեան եւ տուեալների փոխանցման ծառայութիւնների ոլորտի կարգաւորման քայլերի ձեռնարկումով: Միաժամանակ, նա գտնում է, որ խնդրի լուծումը, «ցավոք, լինելու է ինչ-որ մէկի հաշուին եւ ցավոտ»:
  -   Տնտեսութիւն