2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է 6% ԳՆԱՃ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է 6% ԳՆԱՃ

  • 30-04-2008 20:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-ապրիլին ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 6% ընդհանուր գնաճ, այդ թւում, ապրիլին մարտի նկատմամբ գնաճը կազմել է 1,1%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք, ծխախոտ) գներն աճել են 0,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,6%-ով, իսկ ծառայութիւնների ոլորտում արձանագրուել է սակագների 2,6% յավելաճ: Ապրիլին հանրապետութիւնում շարունակուել է հացի, ալիւրի, կարագի եւ բուսական իւղի գնաճի միտումը: Նշուած ապրանքատեսակները սպառողական զամբյուղում ունեն 13,91% բաժին: Դրանց ընդհանուր գնաճը կազմել է 6%, ինչն սպառողական գների ապրիլի ընդհանուր գնաճին նպաստել է 0,8%-ով: Սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի ապրիլին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 106%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 107%, ոչ պարենային ապրանքներինը` 1,6%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 6,3%: 2008թ.-ի ապրիլին 2007թ.-ի ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 110,7%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 113,8%, ոչ պարենային ապրանքներինը` 104,4%, ծառայութիւնների սակագներինը` 108,3%, իսկ յունուար-ապրիլին 2007թ.-ի յունուար-ապրիլի համեմատ` համապատասխանաբար, 108,6%, 111,4%, 104,5% եւ 105,4%:
  -   Տնտեսութիւն