ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՆՈՒԱԶԵՑՐԵԼ Է ԹԱՆԿԱՐԺԵՔ<br /> ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ<br />


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՆՈՒԱԶԵՑՐԵԼ Է ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ

  • 30-04-2008 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսների նախարարութեան «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալութեան կողմից թանկարժեք մետաղների ապրիլի 28-ից մայիսի 4-ի համար սահմանուած գներն աւելի ցածր են, քան ապրիլի 21-27-ի գները: Նախարարութեան պաշտօնական կայքէջի տուեալներով, ապրիլի 28-ից մայիսի 4-ի համար քիմիապես մաքուր ոսկու պետական ստանդարտին համապատասխանող ձուլակտորի 1 գրամի գնման գինը սահմանուել է 8 հազ. 290,18 դրամ (26,962 ԱՄՆ դոլար), իսկ բացթողնման գինը` 9 հազ. 11,07 դրամ, նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 8 հազ. 533,53 դրամի (նուազումը` 2,8517%) եւ 9 հազ. 275,58 դրամի (նուազումը` 2,85169%) դիմաց: 1 գրամ արծաթի գնման գինը ապրիլի 28-ից մայիսի 4-ի համար սահմանուել է 158,8 դրամ, բացթողնմանը` 172,61 դրամ` նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 165,25 դրամի (նուազումը` 3,90318%) եւ 179,62 դրամի (նուազումը` 3,90269%) դիմաց: Պլատինի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթուայ համար սահմանուել է 18 հազ. 242,39 դրամ, բացթողնմանը` 19 հազ. 828,69 դրամ, նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 18 հազ. 439,85 դրամի (նուազումը` 1,07084%) եւ 20 հազ. 43,31 դրամի (նուազումը` 1,07079%) դիմաց: Պալադիումի 1 գրամի գնման գինը ընթացիկ շաբաթուայ համար սահմանուել է 4 հազ. 83,91 դրամ, բացթողնմանը` 4 հազ. 439,03 դրամ` նախորդ շաբաթուայ, համապատասխանաբար, 4 հազ. 198,27 դրամի (նուազումը` 2,72398%) եւ 4 հազ. 563,34 դրամի (նուազումը` 2,72411%) դիմաց:
  -   Տնտեսութիւն